Առաջին բժշկական օգնություն
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից ալգորիթմների ներդրումը հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում հնարավորություն է ընձեռում բացառելու մինչ այժմ գոյություն ունեցող տեղափոխման ոչ ենթակա հիվանդ թյուր հասկացության գոյությունը: Մեր հանրապետությունում այս հարցի հրատապությունն առավել ակնհայտ է և պայմանավորված է առանձին տարածաշրջաններում գործող հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության և որակավորված բուժսպասարկման բացակայությամբ:
Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել նախահիվանդանոցային փուլում ալգորիթմների ներդրման արդյունավետությունը՝ ծանր վնասվածքներով հիվանդների վարման ժամանակ:
Շուրջ 6 տարի Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի Անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնը Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժծառայության գործընթացում ներդրվել են վնասվածնքերով հիվանդների նախահիվանդանոցային փուլի վարման ալգորիթմներ, որոնք ընդունված են ողջ աշխարհում:
Անհետաձգելի բուժծառայության կողմից սպասարկված ծանր վնասվածքով հիվանդները 2002 – 2007 թթ. կազմել են բոլոր տեսակի վնասվածքների 57%-ը: Հիվանդների ծանրությունը պայմանավորված է եղել գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներով (ըստ Glasgow-ի սանդղակի 11 և ավելի ցածր), հեմոդինամիկայի անկայունությամբ և շնչառության ընկճումով: Հիվանդների 68.9%-ը տեղափոխվել են հանրապետության տարբեր մարզերից: Դեպքի պահից մինչև անհետաձգելի բուժծառայության անձնակազմի հասնելու ժամանակահատվածը կազմել է 8–10 ժ, որը բացատրվում է կամ դեպքի վայրի տեղանքային առումով հեռու գտնվելով, կամ՝ ուշ տրված ահազանգով: Տեղափոխման միջին տևողությունը կազմել է 5.8 ժամ, մահացությունը՝ 25.3%:
Դեպքի վայր հասնելուն պես՝ անհետաձգելի բուժծառայության կողմից իրականացված ստանդարտ արձանագրային բուժումն ունեցել է բոլոր դեպքերի համար պարտադիր ընդհանուր սկզբունքներ, այն է՝ կենսական կարևոր օրգանների գործունեության ապահովում, կայուն երակային մուտք և ինֆուզիոն թերապիա, ցավազրկում և սեդացիա, հսկողություն:
Ստանդարտ արձանագրային գործելակերպին համաձայն՝ ըստ Glasgow-ի սանդղակի 10 միավորից պակաս գիտակցություն ունեցող հիվանդները պետք է ենթարկվեն շնչափողի ինտուբացիայի և անցնեն օժանդակ – մեխանիկական շնչառության: Հիվանդներից 74%-ի մոտ գիտակցության մակարդակը եղել է 10 միավոր, սակայն նրանցից միայն 10.5%-ը է եղել ինտուբացված: Անհետաձգելի բուժծառայության կողմից տեղում կամ տեղափոխման ճանապարհին ինտուբացվել է հիվանդների 49.7%-ը:
Դեպքի վայրում կամ այն հիվանդանոցում, ուր տուժածը տեղափոխվել է անմիջապես, վերոհիշյալ հիվանդներից միայն 40%-ի մոտ է եղել ծայրամասային երակի կաթետերավորում, այն էլ փոքր տրամաչափի կաթետերով, որն ունակ չէր ապահովելու բավարար ծավալի ինֆուզիա: Անհետաձգելի բուժծառայության կողմից բոլոր հիվանդների մոտ ապահովվել է կայուն երակային մուտք, ինֆուզիոն թերապիան իրականացվել է գերազանցապես 0.9%-անոց NaCl-ի լուծույթով: Շրջանառող արյան ծավալը համալրելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, կիրառվել են կոլոիդներ կամ 7.5%-անոց NaCl-ի հիպերտոնիկ լուծույթ: Առանձին դեպքերում հեմոդինամիկայի կայունությունն ապահովվել է կարդիոտոնիկների (դոպամին, նորադրենալին) անընդհատ ն/ե ներմուծմամբ:
Բոլոր հիվանդները պարտադիր ցավազրկվել են և տեղափոխվել սեդացիայի պայմաններում: Հեռու տարածաշրջաններից տեղափոխվող բոլոր ծանր հիվանդներին` ասպիրացիայի կանխարգելման նպատակով կատարվել է ստամոքսի զոնդավորում:
Այսպիսով, վնասվածք ստանալուց հետո տեղում ցուցաբերված անհետաձգելի բուժօգնության վերլուծությունը ցույց է տվել, որ այն ոչ միայն չի ընդգրկվել ոսկե ժամվա սահմաններում, այլև չի իրականացվել անհրաժեշտ ծավալով, որի հետևանքով, ցավոք, անկախ հետագայում իրականացվող նույնիսկ մասնագիտացված բարձրորակ միջոցառումների՝ անբարենպաստ ելքերի թիվը խիստ աճել է:
Մինչդեռ արձանագրային գործելակերպի ներդրումը նախահիվանդանոցային փուլում հնարավորություն է ընձեռել անվտանգ տեղափոխել ցանկացած կրիտիկական իրավիճակում գտնվող հիվանդի՝ ծանր հիվանդների մահացիությունը նվազեցնելով մինչև 18.4%:
19.04.2008 Կարդացեք նաև
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
24.06.2020
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
10.01.2015
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...
09.01.2015
Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...
03.07.2014
Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
01.09.2013
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
10.05.2013
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
10.05.2013
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը` սույն մեթոդական ուղեցույցը նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների...
10.05.2013
Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
01.11.2012 Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYDlSegK' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ