Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Վիրուսային և բակտերիալ ծագման աղիքային վարակների հիվանդացության համեմատական վերլուծություն

Բանալի բառեր. աղիքային վարակներ, հիվանդացության համեմատական վերլուծություն, սննդի և ջրի որակ, աղիքային վարակների տեսակարար կշիռ, կորելացիոն վերլուծություն

Ինչպես ամենուր, այնպես էլ Գյումրի քաղաքում դիտվում է աղիքային վարակների բարձր հիվանդացություն: Ելնելով դրանից, որպես վարակիչ հիվանդությունների բնութագիր ներկայացվում են աղիքային խմբի վարակները: Վերջին 10 տարիների հիվանդացության վերլուծությունը ցույց է տվել, որ վարակիչ հիվանդությունների մեջ աղիքային վարակները կազմում են 53.5%:...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Գայլախտանման համախտանիշը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ Հայաստանում

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, համակարգային կարմիր գայլախտ

Համաձայն Իսրայելի մեր գործընկերների հետազոտությունների, պարբերական հիվանդության (ՊՀ) ժամանակ դիտվել է համակարգային կարմիր գայլախտի (ՀԿԳ) ցածր հաճախություն և թեթև ընթացք: P. Langevitz-ը և համահեղինակները մոտ 6000 ՊՀ հիվանդներից ՀԿԳ-ը նկատել են միայն երեքի մոտ: Նրանցից երկուսի մոտ հղիության ֆոնի վրա ՀԿԳ-ն ընթանում էր բավականին թեթև (ցան, հոդաբորբ, հականեյտրոֆիլային հակամարմինների առկայություն, թրոմբոցիտոպենիա)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Երևան քաղաքում բնակչության շտապ բժշկական օգնության (ՇԲՕ) դիմելիության բնութագիրն ըստ նոզոլոգիական խմբերի 2004թ. ընթացքում և կանչի ելքի վերլուծությունր 2001-2004թթ. ժամանակահատվածում

Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը...

Մեծահասակ բնակչության առողջության կարգավիճակ

Բնակչության ծերացումը մեր ժամանակի առավել երկարատև հեղափոխական գործընթաց է։ Նախկինում երբևէ այդքան շատ մարդ այսքան երկար չի ապրել (United Nations Center for Development and Humanitarian Affairs, 1991)։ Արդեն 1992թ. Շվեցիայի բնակչության 18% և Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակչության 13% կազմում էին 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։ Ֆրանսիայում մեծահասակները կազմում են 14%։ Բնակչության ծերացումը, որը նախկինում դիտվում էր որպես արդյունաբերական զարգացած երկրներին բնորոշ պատահական միտում, ներկայումս ընդունում են որպես գլոբալ երևույթ...

Թռչնի գրիպի համաճարակաբանություն

Թռչնի գրիպը (avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը...

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Հիպերտենզիվ խանգարումներով հղիների դիաստոլիկ զարկերակային ճնշման շուրջօրյա ռիթմերի ցուցանիշները դոպեգիտով ավանդական և ժամանակաբուժման դեպքում

Բանալի բառեր. կենսաբանական ռիթմեր, ժամանակաբուժում, հղիներ, հիպերտենզիա, դոպեգիտ

Վերջին տարիներին դիտվում է օրգանիզմի պրոցեսների ժամանակից կախվածության (ժամանակակենսաբանություն), հատկապես նրանց ռիթմիկ կառուցվածքի (կենսաբանական ռիթմեր) ուսումնասիրության նկատմամբ մեծ հետաքրքրություն: Տարբեր հաճախականության ռիթմերից 24-ժամյա պարբերականությամբ շուրջօրյա ռիթմը կենդանիների և մարդու հիմնական և առավել ուսումնասիրվածն է [3,4,14,18]...

Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)

Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն

Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան

Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ

Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ