Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկ-արվեստագետ

Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին

Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին

Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ մանկաբույժ է, այնուհետև մասնագիտացել է որպես նյարդաբան և տարիներ աշխատել մանկական նյարդաբան: Ուստի իր պատվավոր տեղն ունի ԲԺԻՇԿ-ԱՐՎԵՍՏԱԳԵՏ խորագրում:

 

Հասարակության հիմքը հանդիսացող ընտանիքի նկատմամբ համաշխարհայնականների կատարած ոտնձգությունների, մեր ազգային անվտանգությանը և, ընդհանրապես, մարդկությանը սպառնացող լրջագույն վտանգների վերաբերյալ է մեր հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ:

 

–   Ինչո՞ւ եք այդչափ կարևորում ընտանիքի դերն ու նշանակությունը:

 

–   Կան մնայուն, անփոփոխ, Բարձրյալի կողմից մեզ տրված արժեքներ, որոնց մենք կրում ենք մեր արյան, մեր գենի ամենասրբազան խորքերում: Եվ ժամանակները որքան էլ հոսեն, ինչ զարգացումներ էլ մեզ` կտրելով անգամ ինքներս մեզնից, խելահեղ թռիչքների տանելով, նույնքան խելահեղ բարձունքների հասցնեն, միևնույն է, այդ արժեքները մարդկության համար մնում են նույնչափ կարևոր, մեր հոգու և էության ամենաանհրաժեշտ բաղադրիչը…Այլ բան է` կարևորված, թե՞ անտեսված, փայփայվա՞ծ, թե ջնջված:

 

Ավելի ճիշտ, երբ այդ ի վերուստ տրվածն ու աստվածայինը ջնջվում է մարդկային հոգում և փոխարինվում կեղծ ու սխալ արժեքներով, այլևս խոսել Աստված և մարդ կապի մասին, «լիարժեք մարդ» ասվածի մասին, անհեթեթ է դառնում: Այդ հաստատուն արժեքներից մեկը ընտանիքն է, սիրո վրա հիմնված ընտանիքը: Այն կյանքի զարգացումների արդյունք չէ, այլ Աստծուց թելադրված գոյատևության կարևոր պայման:

 

Բնականաբար, քրիստոնեական շրջանում ընտանիքի դերն ու ամրությունն ավելի են կարևորվում, ավելի ճշտվում է դրանց աստվածային նախակերպը:

 

Եվ նույնքան էլ բնական է, որ նոր ժամանակներում «գլոբալիզացիա» և այլ անուններով հայտնի գործընթացն իր` Աստծուն և մարդուն ընդդեմ հրեշավոր ծրագրերով ու նպատակներով, պետք է առաջին հերթին փորձեր խարխլել հենց այդ աստվածային արժեքները, դրանք փոխարինելով լրիվ հակառակով` չարի «արժեքներով» և պատվիրաններով: Ընտանիքն ինքը լինելով քրիստոնեական արժեք, իր հիմքում հենց քրիստոնեական արժեքներն ունի որպես գոյատևության երաշխիք` սեր, նվիրվածություն և այլ արժեքներ: Դրանց դեմ թեկուզ առանձին պայքարելը, դրանք արժեզրկելուն ուղղված քայլերը գործում են ընտանիքի դեմ:

 

–   Փաստորեն ուղղակի և անուղղակի, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով  ձգտում են կազմալուծե՞լ ընտանիքը:

 

–   Այո, դա համաշխարհայնականների վերջնական նպատակների շարքում կարևորներից  մեկն է: Որովհետև ազգի շաղախն ու հիմքը լինելուց բացի, ընտանիքը նաև մարդ անհատի ճիշտ ձևավորման` սիրո, գուրգուրանքի, ավանդական արժեքներով դաստիարակության օրրանն է ու մարդու գոյության և կյանքի իմաստը:

 

Չկա ընտանիք` չկա մարդ ասվածն իր ի վերուստ վերապահված դերով: Դա արդեն մի ողբերգական, միայնակ, իմաստազուրկ էակ է, որը զուրկ է կյանքն իմաստավորող արժեքներից, որոնց համար կարող էր անգամ պայքարել:

 

Նրան, բնականաբար, կարելի է շատ հեշտ ղեկավարել, ուղղորդել, տիրել, ոչնչացնել: Հայտնի սկզբունք է կամ փորձված միջոց` բաժանիր, որ տիրես: Ոչնչացրու ընտանիքը` արյամբ ու բնազդով միմյանց նվիրված մարդկանց այդ միավորումը, և կկարողանաս խեղճ ու անպաշտպան մարդ-միավորին հանել հաշվից:

 

Իսկ չէ՞ որ արդեն հայտնի հաշվարկներով, մարդկության վեց միլիարդն ավելորդ է այս երկրում: Մոլորակին իշխել պատրաստվողներին մեկ միլիարդ ստրուկները լիուլի բավարար են:

 

–   Եվ ի՞նչ` այդ ուժերն աղանդների միջոցով, գենդերով ու գենդերային հավասարությամբ, կանանց իրավունքների կեղծ պաշտպանությամբ, իբր ընտանեկան բռնության դեմ պայքարելով, այլ հնարքներ գործադրելով, կարողանո՞ւմ են քայքայել ցանկացած հասարակության հիմքն ու սկզբնական բջիջը հանդիսացող ընտանիքները:

 

–   Սկզբում գործելով գաղտնաբար ու դավադիր խորամանկությամբ, նրանք շատ բան հաջողեցին և հաջողում են… Կարճ ժամանակահատվածում գլոբալիստները` մարդասիրական, խաղաղասիրական ամենատարբեր անուններով ու դիմակներով քողարկված, սողոսկեցին երկրներից ներս, խառնվեցին նրանց կյանքին ու ավերած դուրս եկան կամ դեռ շարունակում են ավերել: Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին, անբարոն ու գռեհիկը: Այդպես կարելի է թվել ու թվել: Հիմնականն արվել է և հիմա նրանք այնքան էլ թաքնվելու կարիքը չունեն: Նրանք գիտեն, որ մենք գիտենք: Պարզապես արդեն ուժն ու խոսքի իրավունքն իրենց ձեռքում է:

 

Բոլորին է պարզ, թե դրսում ինչ հաջողություններ կան ընտանիքների քայքայման հարցում: «Ամերիկյան ընտանիք», «եվրոպական ընտանիք» ասվածներն արդեն իսկական ընտանիքի հեռու նմանությունն են միայն` իրենց թույլ ու երերուն հիմքով: Ծնող-երեխա հարաբերությունները չունեն այլևս այն իրական կերպը, որն անհրաժեշտ է ճիշտ երեխա-մարդ-անհատ դաստիարակելու համար: Եվ երեխան դաստիարակվում է դրսում, դրսից` բռնությամբ, շեղվածով ու անբարոյով լեփլեցուն հեռուստաեթերով և այլնով:

 

–   Մեր հեռուստաեթերն էլ հիմնականում լի է անբարոյականությամբ, բռնությամբ, կեղծ արժեքների քարոզչությամբ, տարբեր աղանդներ, գրանտակեր կազմակերպություններ, որպես Հայաստանում գտնվող հինգերորդ շարասյուն, անպատիժ ծավալում են իրենց քայքայիչ գործունեությունը: Արդեն պետք է ընդունե՞նք, որ ոչ միայն դրսում, այլև հենց մեզ մոտ էլ երեխաներին հիմնականում դաստիարակում են համաշխարհայնականները:

 

–   Երևի արդեն այո, համենայն դեպս, որքան էլ ցավալի է, այդ աղետաբեր ճանապարհին ենք, և բնական է, որ այդպիսին է դառնում հասարակությունը` խեղված, սուր զգայությունների, հաճույքների, բռնության մոլուցքով բռնված:

 

Դրսում արդեն երկրներ կան, որտեղ երեխաներից զրկում են ծնողներին, ինչ է թե նրանք երեխային տեղեկացրել են նրա սեռային պատկանելիությունը, այսինքն` «հանցանք» են գործել. չէ՞ որ ամեն մարդ այժմ դա ինքը պետք է որոշի: Սա արդեն չարի բացահայտ քրքիջն է, խայտառակության գագաթը, որի դեմ գրեթե ոչինչ չի արվում: Մարդու իրավունքների անվան տակ արդեն մարդուն չարից ոտնահար մի խղճուկ գոյության են դատապարտում օր օրի ավելի ու ավելի: Եվ դա հիմնականում հաջողվում է քրիստոնեական երկրներում … Ցավալի է լսել, թե ինչպես են եվրոպական որոշ եկեղեցիներում այդ շեղված բարքերն իրենց շեմից ներս թողնում և օրհնում անգամ:

 

–   Փաստորեն, այն արժեքները, որոնք հենց ընտանիքի ամրության հիմքն են, օգտագործվում են որպես ընտանիքի ներսում անընդունելի և այն խաթարող երևույթնե՞ր:

 

–   Այո, առիթ են դառնում ընտանիքը ոչնչացնելուն: Անհեթեթություն, ծուռ հայելիների աշխարհ… Բայց թողնենք դրսի աշխարհը և անդրադառնանք մեր իրականությանը: Համասեռամոլությունը, այդ սոդոմ-գոմորյան ախտը դրսից պարտադրանքով թե խորամանկությամբ տարածելով, քան մինչ այդ կար, այժմ փորձում են այլասերել մեր երկիրը, համառորեն փաթաթելով մեր պարանոցներին: Ընդդիմանո՞ւմ ենք ինչպես պետք է, կարծում եմ, ոչ:

 

Սակայն մեզ մոտ երեխաներին ծնողներից վերցնելու համար այն դեռևս չեն կարող օգտագործել: Այս հարցում դեռ ճանապարհ ունեն անցնելու: Բայց էլ ինչի՞ համար են համաշխարհայնականների բազում հոգեբանական ինստիտուտները` Թավիստոկի ինստիտուտ և այլք, որտեղ մանրակրկիտ կերպով մշակվում են մարդկությունը հնազանդ  ստրուկների վերածելու մեխանիզմները… Ի՞նչի համար են, որ արագ չկարողանան ամեն երկրի համար տվյալ պահին ավելի հարմար մեխանիզմ գտնել:

 

Եվ, ահա, որպես այս պահի համար պատրաստի «մեղադրանք», ընտրվել է հայ ընտանիքներում իբրև թե առկա բռնությունների խնդիրը: Երբ սա հարց էլ չէ. եթե անգամ իրական բռնության ներկայությունը կա, ամուսիններին բաժանվել ոչ ոք չի արգելում: Արդեն կազմակերպություններ կան` այդ «ընտանեկան բռնություն» կոչված հարցով լրջորեն զբաղվող: Բնականաբար, ոմանք գոհ են աշխատանք և փող գտած լինելուց, որոշ կանայք էլ` իրենց հանդեպ ուշադրության ու հոգատարության այս ցույցերից: Իսկ հոգատարության պակաս հիմա ով ասես չունի:

 

Ցանկանում եմ ընդգծել, որ առաջին հայացքից անմեղ ու մարդասիրական միջամտությունն ու չակերտավոր օգնությունը հայ կանանց, իրականում խիստ վտանգավոր մի նպատակի միտված գործընթաց է: Երբ պահը գա, ամուսնուն որպես բռնակալ, կնոջը` կամազուրկ համարելով, հանգիստ կարող են մեզ մոտ էլ անել այն, ինչ այժմ արվում է որոշ երկրներում, այսինքն` երեխաներին վերցնել ծնողներից: Այն էլ` հայ երեխաներին: Ողջ աշխարհը գիտի մեր գենի  բարձրորակ լինելը և ողջ աշխարհն է այն իրենով անելու տարբեր հնարքներ փնտրում: Մինչդեռ հայ ընտանիքում տղամարդու դերի կարևորումը և դրա արդյունքում նրա կերպարի խիստ լինելը մեր ազգի պատմության ու նրա գոյատևության խնդիրների հետ է ձևավորվել: Եվ ինչ-որ տեղ իր կարևոր դերն ունի ազգի պաշտպանության մեխանիզմում:

 

Այս ձևով, բարերարի անվան տակ, շատ այլ հարցեր էլ փորձեցին լուծել մեզ մոտ, ասենք, հենց աղքատության վերացման ծրագիրը: Այն, ըստ էության, ավարտվեց` երկրում աղքատությունն ու գործազրկությունն ավելի անլուծելի հարց դարձրած, և դեռ աշխատասեր ազգի կերպարին գումարվեց մուրացկանությունն ու ծուլությունը: Չէ՞ որ չնչին նպաստից չզրկվելու պատճառով շատերը հրաժարվում են նույն չափի չնչին աշխատավարձից: Պարզ, հասկանալի թակարդ: Իսկ այդ ամենը նույնպես դառնում է պրոբլեմ ընտանիքի գոյատևության համար:

 

–   Ընտանիքի թուլացման գործում լուրջ խնդիր է դարձել նաև սերունդների միջև խորացող անդունդը, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

 

–   Այո, դա նույնպես կարևոր խնդիր է, այստեղ դարձյալ գործի դրվեց նույն մոտեցումը` մի խմբի (փոքրամասնության) նկատմամբ ուռճացված ուշադրությունը մյուս խմբի (մեծամասնության) հաշվին: Իհարկե, արդյունքում` երկուսի  համար էլ բացասական ելքի պայմանով, այլ կերպ ասած, դարձյալ` բաժանիր, որ տիրես:

 

Մարդկանց` երիտասարդությունից այն կողմ գտնվող,  հասուն, գիտելիքներով ու փորձով հարուստ, եռանդուն, կյանքի իսկական որակ ապահովող մասը  հիմնականում հայտնվեց կյանքից դուրս վիճակում: Երիտասարդությունը նորմալ կերպով ընդունեց իր գերակայությունը, այդպիսով  հրաժարվելով մեծի հանդեպ ավանդական հարգալից և ակնածալից վերաբերմունքից: Դա և մեծահասակներին է զրկում լիարժեք մարդ լինելու գիտակցումից և դերից, և երիտասարդին: Քանի որ վերջինս այլևս իր համար չունի փորձառու և իմաստուն օրինակ և առաջնորդող: Մեր եթերը ողողված է (և ոչ միայն եթերը)  կյանքից ոչինչ չհասկացող, բայց բոլորին կյանքի դաս տվող այդպիսի ջահելությամբ: Այս կերպ ազգը հեռու գնալ չի կարող:

 

Սակայն, ամեն դեպքում, համաշխարհայնականների համար հայ ընտանիքի հետ կապված գլխացավանքը շատ է: Մեր արյան զորությունն իրենն անում է: Շատ արվածի դիմաց դեռ քիչն են հաջողում: Այստեղ նորից օգնության են գալիս հոգեբանական ինստիտուտները` հանճարեղ լուծում գտնելով: Այսինքն` եթե դժվարություններ կան ընտանիքը երկրի ներսում խարխլելու գործում, ուրեմն այդ գործընթացը կարելի է կազմակերպել երկրից դուրս: Հայ ընտանիքն իր պապերի հողից հեռու անպաշտպան ու անզոր մի բան է դառնում, ինչպես Արշակ Երկրորդ արքան Անհուշ բերդում օտարի հողին ոտք դնելիս: Եվ ահա մեծ թափ ստացած արտագաղթը նրանց համար կարևոր շատ հարցերի հետ նաև այս մեկն է ավելի հեշտացված ու արագ տարբերակով լուծում:

 

–   Պարզապես քննարկելու, զարմանալու ժամանակները վաղուց անցել են, ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել:

 

–   Համամիտ եմ, այս խարդախ ժամանակներում գոյատևելու համար լուրջ հակակշիռ է պետք ստեղծել նրանց ամեն մի քայլին: Քանի որ մեր ընտանիքների, մեր դեմ այս պատերազմը սովորական կռվի կանոններով չի ընթանում և հենց դրանով էլ ավելի վտանգավոր է, նույն կերպ էլ` ոչ սովորական կանոններով, առավել ճկունությամբ պետք է լինի նրանց հակազդելը: Բացճակատ իհարկե, հնարավոր էլ չէ, բայց, ինչպես իրենք սկզբում, մենք էլ` որտեղ պետք է` քողարկված, որտեղ հնարավոր է` բացահայտ, պետք է մեր պայքարը ծավալենք: Պետք է ընդդիմանալ այն ամենին, ինչը պարտադրանքով և արդեն մեծ չափով մեր իրականությունն է դարձել: Ջնջում են մեր մշակույթը` այն ավելի շեշտված պետք է ներկայացնենք, բարոյականությունն են խարխլում, ավելի ամրացնենք այն և այլն, և այլն: Միաժամանակ, բնականաբար, աշխարհի բեմին միավորվելու համար փնտրելով ամեն մի ուժ, որը նրանց դեմ է ձևավորվում, այսինքն` առաջնորդվելով «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքով: Նկատի ունեմ Մաքսային միությանը, որն այս պահին կարծես թե համաշխարհայնականների դեմ դուրս եկող միակ ուժն է:

 

Ընտանիքի ամրության համար պետք է լրջորեն պահանջել արտագաղթի, գործազրկության խնդիրների լուծումը, վերջ դնել այս մարդ-անհատի ուռճացված իրավունքների պաշտպանությանը` ազգի, մեծամասնության հաշվին, երկիրը ազատ ու վայրի շուկայի և օլիգարխիական բռնատիրության վերածած վայրի կապիտալիզմին, և այդ ամենը մեզ համառորեն պարտադրող Եվրամիության գիրկը նետվելու ջանքերին:

 

Արդեն ասացի, որ ոտնահարվում ու գլխիվայր շրջվում են հենց Աստծո պատգամած, այսինքն` քրիստոնեական արժեքները: Ուրեմն այստեղ չափազանց կարևորվում է Եկեղեցու դերը: Իշխանավորը կարող է այս հարցում անգետ լինել, ի վերջո կաշառվել, ընդառաջ գնալ ամեն խաթարվածի: Եկեղեցին է, որ իր ժողովրդին չարի ամենուր փռած դավադիր ցանցերից պետք է պաշտպանի. հարկ եղած դեպքում իր ձայնն ավելի բարձրացնելով, քան պետական գործիչներինն է: Նա այդ իրավունքն ունի, որովհետև Աստծո գործի պահապանն է: Եկեղեցին և մտավորականությունը:

 

Այսուհետև քննարկումները առաջարկությունների և դրանք կյանքի կոչելու  ձևերի և լուրջ քայլերի պետք է վերաճեն: Հակառակ դեպքում, պարզապես ստացվում է, որ ընդամենը խղճի հանգստության համար հավաքվեցինք, քննարկեցինք, թեթևացանք… Բայց չէ՞ որ մեր դերն այլ է:

 

Առանց այն էլ ժողովրդին մտածված կերպով զրկելով մտավորականության հետ կապից, նրան դատապարտել են միայնության: Մեր առաջին խնդիրներից մեկը պետք է լինի դա վերականգնելը: Ժողովուրդը պետք է իր թիկունքում զգա իր մտավորականի ներկայությունն ու աջակցությունը:  Հատկապես երտասարդությունը, որն ամեն բանից հույսը կտրած, ի մեծ պատիվ իրեն, ինքն է այժմ երկրի խնդիրները լուծելու առաքելությունն ստանձնել. տրանսպորտի գներ, կենսաթոշակային փոփոխություններ…

 

Մտավորականությունը պետք է պահանջ-նամակների ձևով բոլոր հարցերի վերաբերյալ հրապարակի իր վերաբերմունքը: Այնպես որ, այդ մասին տեղեկանան բոլորը: Դա ոգի կտա հուսահատության մատնված ժողովրդին:

 

Իսկ իշխանություններին վաղուց արդեն պետք է պարտադրող, պահանջող տոնով ասվեր ամեն բան: Եթե չենք էլ լռել, չենք էլ խոսել այնքան կամ այնպես, ինչպես պետքն է: Մինչդեռ, մտքի, գիտելիքի տեր մարդիկ միշտ ավելի բարձր են և խոսքի ավելի մեծ իրավունք ունեն: Պետք է տեր կանգնել այդ իրավունքին:

Հեղինակ. Արթուր Հովհաննիսյան
Սկզբնաղբյուր. Գրական թերթ
Լուսանկարը. Հեղինակի կողմից
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...

Պատմության էջերից Հիշարժան տարեթվեր
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ

Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...

ՆԱՆԵ. Նոստալգիա
ՆԱՆԵ. Նոստալգիա

Ես քեզ որոնեցի երեկ գիշեր նորից,
Թեկուզ մեր այն վերջին...

ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը
ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը

–   Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...

ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր
ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր

 Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...

ՆԱՆԵ. Վերադառնամ...
ՆԱՆԵ. Վերադառնամ...

…Վերադառնամ դաշտը այն բաց .

Բաղեղները հյուսած ծամիս`

Սպասեմ քույր մուսաներին...

ՆԱՆԵ. Երկուսը
ՆԱՆԵ. Երկուսը

Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը  տոկոսների հետ աճում  ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...

ՆԱՆԵ. Երկիրս
ՆԱՆԵ. Երկիրս

Ինչ էլ լինի`  ծաղկելու է ծիրանենիդ.

Ծիծեռնակը ծանոթ քիվին –              

                   նորոգելու բույնը իր հին,

Պայթելու է հունդը հողում...

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ