Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկ-արվեստագետ

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի


Նկարելը հաճույք է. մեծ հաճույք։ Ես սիրում եմ «ձեռքի գործը». ըստ էության վիրաբուժությունը ինչ է, եթե ոչ հենց ձեռքի գործ. հունարենից թարգմանաբար` խեռո - ձեռք, վիրաբուժություն (хирургия - ձեռքի գործ)։ հաճախ ցանկություն ես ունենում ստեղծագործելու և զգում ես, որ իրականում ինչ-որ բան ստացվում է։ իհարկե, առաջին փորձից կարող է չստացվել, երկրորդի արդյունքը` լինել ոչ այնքան բավարար, այսուհանդերձ, հենց ինքնին ստեղծագործական ընթացքը հոգեպարար է, իսկ վերջնական արդյունքը` ոգևորիչ։


- Ե՞րբ եք սկսել նկարել։


- Մանկուց սիրել եմ նկարել։ Դպրոցում պաստառները ես էի նկարում և ձևավորում։ Բուհում նույնպես շարունակում էի նկարել. նկարում էի անատոմիա` անոթավորում, ոսկրաբանություն, մկանաբանություն։ Նկարում էի նաև պաթանատոմիա, որն ավելի մանրակրկիտ աշխատանք էր պահանջում։ Բուհում իմ նկարածները հավանում էին, և ավարտելուց հետո դասախոսը տետրերս վեցրրեց, որովհետև ամեն ինչ շատ հստակ էի պատկերել։

 

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ, ում շուրջը թևածում է բարձրակարգ հումորը…
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ, ում շուրջը թևածում է բարձրակարգ հումորը…

- Ու՞մ դիմանկարն եք առաջինը պատկերել։


- Բժշկական ինստիտուտում ուսանելու վերջին տարում` 1963 թվականին, առաջինը նկարեցի Շուշան տատիս։ Հիշում եմ, մի քանի օր տանջվեցի, մինչև վերջացրի, հետո հորս ցույց տվեցի (իհարկե նրան չեմ հասնի, այդ ամենը նա մի գծով կնկարեր), ասաց. «լավ է»։ Այդ տարիներին նկարելուց բացի զբաղվում էի նաև մոդեռն ջազով, ավիամոդելով, այսինքն` ամեն ինչով էլ զբաղվել եմ և, հնարավորինս, խոր ու լրջորեն։ Հիմա ինձ մոտ նկարելու փուլն է, որը կարծես մոլուցք լինի։


- Ձեզ համար նկարելը ևս զբաղմու՞նք է, թե՞...


- Համոզվեցի, որ նկարչության ոլորտում ինչ-որ բան ստացվում է։ Պահ կար, երբ նույնիսկ ուզում էի նկարչական դպրոց ընդունվել և մասնագիտական կրթություն ստանալ։ Թեպետ նկարելու շնորհը հորիցս եմ ժառանգել, որն անցել է հաջորդաբար նաև տղայիս ու մեծ թոռնիկիս։


- Անընդմեջ եք նկարե՞լ։


- 1963 թվականից հետո դիմանկար չէի արել։ Այս ամառ Բուլղարիայում էի հանգստանում։ Նախկինում ուշադրություն չէի դարձնում այն նկարիչներին, ովքեր փողոցում, ծովափում նկարում էին գումար աշխատելու նպատակով։ Այս անգամ այդ երևույթներն ինձ հետաքրքրեցին. մոտեցա, խոսեցի, ինձ դուր եկավ նրանց նկարելաձևը և նկարելու ցանկությունս կրկին արթնացավ։ Վերադառնալուն պես սկսեցի նկարել, օրական մի քանի դիմանկար։ Հետո, վերջերս, ինձ օգնեց Ռուդոլֆ Խաչատրյանի գիրքը։ Լավ գծանկարիչ, հոյակապ պատկերանկարիչ է, որի նմանը, ինձ թվում է, չկա։


- Մոդիլյանին հաճախ դիմանկարներում կոպերը իջեցրած էր նկարում։ Հայտնի է, որ աչքերն են բացահայտում մարդու հոգին։ Հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը։


- Աչքերը ճիշտ նկարելը, անշուշտ, շատ կարևոր է, որովհետև սրանում է դիմանկարի գաղտնիքը։ Մի նկար ունեմ, որտեղ ընկերս է պատկերված։ Կարծես թե ստացվել է` դեմքը, մազերը, կնճիռները, բայց մի բան այն չէ. աչքերն «ուրիշ են»։


- Կա՞ն արդյոք նմանություններ բժշկության և նկարչության միջև։


- Իհարկե կան. բժշկությունը միայն գրքով չի սահմանափակվում։ Յուրաքանչյուր վիրահատությանը նույն կերպով չես վերաբերվի. Տարբեր նրբություններ կան, այդ իսկ պատճառով էլ` տարբեր մոտեցումներ (ամեն դեպքի ժամանակ պետք է մի քիչ քոնը դնես)։ Ես սիրում եմ ուրգենտ վիրահատություններ, այսինքն` շտապ դեպքեր, երբ չգիտես` ինչ է կատարվում և պետք է տեղում կողմնորոշվես, հետևաբար, անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում։ Եվ, ընդհանրապես, թե՛ բժշկության, թե՛ նկարչության մեջ կրկնություն հնարավոր չէ։ Հենց այնպես կատարել չի կարելի։


- Վստահ եմ, որ Ձեր հումորի մեծ զգացումը օգնում է բժշկության մեջ, իսկ ստեղծագործելու՞ ընթացքում։


- Միանշանակորեն օգնում է, որովհետև, երբ նկարում եմ և այլանդակ բան է ստացվում` չեմ ամաչում։ Մատիտին մի քիչ հումոր եմ խառնում ու նկարում։


- Ձեր վերաբերմունքը ծաղրանկարների հանդեպ։


- Չեմ փորձել։ Ինձ թվում է` դա ավելի բարդ է, քան դիմանկարը, կամ պարզապես աշխատանքն է ուրիշ։ Պետք է մարդու բնույթը զգալ, նրանից վերցնել հիմնական դիմագիծն ու մի գծով ստեղծել։ Ծաղրանկարը դա է, միայն մի քիչ նման լինի։


- Հիմնականում ու՞մ եք սիրում նկարել։


- Հիմնականում ում պատահի։ Եթե ավելի լրջորեն, բնականաբար, առաջին հերթին հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս։ Նկարում եմ նաև նրանց, ում անձնապես չեմ էլ ճանաչում։ Ամսագիրը թերթում եմ ու նկարը դուր է գալիս, պահն էլ տրամադրում է և սկսում եմ ստեղծագործել։


- Ինքնադիմանկար երբևէ ստեղծե՞լ եք։


- Այո, տարբեր տարիքի իմ լուսանկարներից եմ նկարել, բայց ամենահաջողվածը 10-րդ դասարանի տարիքում ինձ պատկերող դիմանկարն է։ Այն շատ նման է ստացվել, դե ում էլ խաբեմ, որ ես եմ, կհավատա (ինձ ո՞վ է հիշում այդ տարիքում)։


- Ինչո՞վ է պայմանավորված հիմնականում սևի ու սպիտակի համադրությունը։

- Ես գրաֆիկայի սիրահար եմ, նախընտրում եմ մատիտը։ Մատիտով կարող ես ամեն ինչ նկարել. բացով ու մուգով ստեղծել տրամադրություն, սովորություն։ Նկարել եմ թոռնիկներիս` մեծին ու փոքրին, փոքրը հետաքրքիր ձայներ էր արտաբերում ինձ վախեցնելու համար, և հենց այդ պահն էլ վերարտադրել եմ։ Ըստ իս, նկարը ստացվել է, չգիտեմ, ինձ դուր է գալիս։


- Ձեր աշխատասենյակում իշխում են բնության գույները, մտադիր եղե՞լ եք նկարել նաև բնապատկերներ։


- Երբեմն այնպես է եղել, որ տարբեր գույներով աշնանային բնապատկերներ եմ նկարել։ Մի երկու լավ ծաղկեփունջ էլ ունեմ, բայց դարձյալ` նկարված մատիտով։ Յուղաներկ չեմ սիրում, այսինքն, սիրում եմ այն, ինչ գիտեմ։ Ամեն դեպքում դժվար է նկարել և՛ դիմանկար, և՛ բնապատկեր։ Իսկ աբստրակտ երբեք չեմ սիրել, ես ռեալիստ եմ։ Նկարիչը ինչ տեսնում է, դա էլ պետք է նկարի, ոչ թե նայում է ծաղկին, բայց նկարում երեք ցախավել ու հայտարարում, թե «ես այսպես եմ հասկանում»։ Ասում են, եթե նկարիչը տերև առ տերև նկարում է, նա իրականությունը լուսանկարում է, բայց պետք է կարողանալ կտավի վրա այդ «իրականությունը հստակ լուսանկարել»։


- Կարո՞ղ եք մտաբերել զավեշտալի մի դեպք` կապված նկարչության հետ։


- Տարիներ առաջ, երբ օդաչու ընկերս դեռ աշխատում էր (Հայաստան բերված բոլոր նոր ինքնաթիռներն առաջինը նա էր փորձարկում), պոչուկը այնպես էր վնասել, որ չէր կարողանում անգամ նստել։ Բերեցին հիվանդանոց` վիրահատեցի։ Յուրաքանչյուր վիրակապություն, որ սովորաբար տևում է 1-2 րոպե, նրա դեպքում հասնում էր 15-20 րոպեի։ Մի օր էլ համբերությունը հատած հարցրեց. «Այդ ի՞նչ ես անում, որ այդքան երկար է ձգվում»։ Հայելին տվեցի, որ հիանա «ձեռքիս շնորքով»։ Ներկայումս յոդով չեն մշակում, իսկ այդ տարիներին մշակման միջոցը դա էր։ Ես էլ, նրա մասնագիտությանը համապատասխան, յոդով նկարում էի ինքնաթիռներ, ուղղաթիռներ, օդապարիկներ։ Իհարկե, համոզված չեմ, մինչ օրս նկարներս պահպանվել են, թե ոչ...

Հեղինակ. Լ. Միքայելյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...

Պատմության էջերից Հիշարժան տարեթվեր
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ

Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...

ՆԱՆԵ. Նոստալգիա
ՆԱՆԵ. Նոստալգիա

Ես քեզ որոնեցի երեկ գիշեր նորից,
Թեկուզ մեր այն վերջին...

ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը
ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը

–   Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...

ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր
ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր

 Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...

ՆԱՆԵ. Վերադառնամ...
ՆԱՆԵ. Վերադառնամ...

…Վերադառնամ դաշտը այն բաց .

Բաղեղները հյուսած ծամիս`

Սպասեմ քույր մուսաներին...

ՆԱՆԵ. Երկուսը
ՆԱՆԵ. Երկուսը

Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը  տոկոսների հետ աճում  ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...

ՆԱՆԵ. Երկիրս
ՆԱՆԵ. Երկիրս

Ինչ էլ լինի`  ծաղկելու է ծիրանենիդ.

Ծիծեռնակը ծանոթ քիվին –              

                   նորոգելու բույնը իր հին,

Պայթելու է հունդը հողում...

Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին
Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին

Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...

Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ