Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում. գլոբալ առողջապահական մարտահրավեր և կանխարգելման հնարավորություններ

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում. գլոբալ առողջապահական մարտահրավեր և կանխարգելման հնարավորություններ

2005 թվականից՝ յուրաքանչյուր տարի մայիսի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է զարկերակային գերճնշման դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականին այն անցկացվում է  «Ճշգրիտ չափեք ձեր զարկերակային ճնշումը, վերահսկեք այն և ապրեք երկար» կարգախոսի ներքո՝ ընդգծելով զարկերակային ճնշման չափման կարևորությունը։

Զարկերակային գերճնշումը (ԶԳ) հաճախ ընթանում է անախտանշան։ Մարդկանց շուրջ 46%-ը, տեղյակ չեն իրենց մոտ զարկերակային գերճնշման առկայության մասին:  Ուստի չափազանց կարևոր է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և լինել իրազեկված սեփական ցուցանիշների վերաբերյալ՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և վերահսկելու նպատակով։

ԶԳ-ը ախտաբանական համախտանիշ է, որը բնութագրվում է սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման կայուն բարձրացմամբ (>140/90 մմ սս)։ ԶԳ-ի առաջացման և զարգացման ընթացքում անոթային համակարգում տեղի են ունենում զգալի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնցից առավել բնորոշ են միջին և փոքր տրամագծով զարկերակների լուսանցքի նեղացումն ու անոթային դիմադրության բարձրացումը։

Ըստ կլինիկական դասակարգման՝ ԶԳ-ն բաժանվում է առաջնային (էսենցիալ) և երկրորդային (սիմպտոմատիկ) ձևերի։ Առաջնային ձևը, որն առավել տարածված է (90–95% դեպքերում), զարգանում է որպես ինքնուրույն քրոնիկ պաթոլոգիա։ Երկրորդային գերճնշումը հանդիսանում է այլ հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների հետևանք։

ԶԳ-ը հանդիսանում է  սիրտանոթային հիվանդությունների (ՍԱՀ) և վաղաժամ մահացության ամենակարևոր կառավարելի ռիսկի գործոններից մեկը։ Հիվանդության բարձր տարածվածությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացող բարդությունները ԶԳ դարձնում են գլոբալ առողջապահական մարտահրավեր։

Վերջին տասնամյակների ընթացքում ԶԳ-ն գլոբալ բեռը զգալիորեն աճել է՝ պայմանավորված բնակչության ծերացման, ուրբանիզացիայի, ինչպես նաև կենսակերպի փոփոխություններով։ 1975-2023 թթ․ ընթացքում 30-79 տարեկանների շրջանում ԶԳ ունեցող անձանց թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ 594 միլիոնից հասնելով 1.28 միլիարդի։ ԶԳ ունեցող անձանց երկու երրորդը բնակվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը ԶԳ ունեցող անձանց թիվը կհասնի 1.5 միլիարդի։

Յուրաքանչյուր տարի աշխարհում գերճնշումային հիվանդության պատճառով ավելի քան 9.4 միլիոն մարդ է մահանում։ Գերճնշումային հիվանդության հետ են կապում ՍԱՀ-ից մահվան բոլոր դեպքերի 20-50% և ընդհանուր մահվան դեպքերի 13%-ը:

Հաշվի առնելով գերճնշումային հիվանդության տարածվածությունը և բարձր մահացությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվել է թիրախ՝ կրճատել ԶԳ-ն տարածվածությունը 33%-ով մինչև 2030 թվականը:

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2023 թվականին զարկերակային գերճնշումային հիվանդության առաջնակի հիվանդացության մակարդակը կազմել է 1042.1 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Այն գրեթե չի փոփոխվել 2015 թվականի համեմատությամբ (1039.0/ 100 000): Միևնույն  ժամանակահատվածում, սակայն, զարկերակային գերճնշմամբ պայմանավորված մահացության ցուցանիշը գրեթե երկու անգամ նվազել է՝ 23.3-ից հասնելով 12.2/ 100 000։ Մահացության մակարդակի դիտարկվող դրական դինամիկան կարող է բացատրվել  այն փաստով, որ 2015 թվականից ի վեր ՀՀ-ում իրականացվում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերմանն ուղղված զանգվածային սքրինինգային ծրագիր։  Ծրագրի շրջանակներում քաղաքացիները ունեն հնարավորություն այցելել իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություն և անցնել համապատասխան հետազոտություններ: Այս մոտեցումը նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը, առավել արդյունավետ հսկողությանը և արդյունքում՝ մահացության զգալի կրճատմանը։

Զարկերակային գերճնշումը հանդիսանում է բազմաթիվ լուրջ պաթոլոգիաների զարգացման հիմնական ռիսկի գործոն՝ զգալիորեն մեծացնելով սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, փականային պաթոլոգիաների, առիթմիաների, քրոնիկական սրտային անբավարարության, ուղեղային կաթվածի, դեմենցիայի, քրոնիկական երիկամային անբավարարության, ծայրամասային զարկերակների հիվանդությունների և անևրիզմաների առաջացման հավանականությունը։ Սրտամկանի ինֆարկտի կառավարելի ռիսկի գործոնների շարքում ԶԳ-ը զիջում է միայն ծխելուն:

Զարկերակային գերճնշման զարգացումը պայմանավորված է ժառանգական, վարքագծային և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ, որոնց զգալի մասը, սակայն, ենթակա է կառավարման։

Կառավարելի ռիսկի գործոններ՝

   

  • Սնման խանգարումներ․ սննդակարգում հավելյալ քանակի աղի առկայությունը, կալիումի պակասը, ինչպես նաև տրանսճարպերով հարուստ սննդակարգի օգտագործումը նպաստում են զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։
  • Ավելցուկային քաշ և ճարպակալում․ մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը և գոտկատեղի շրջագծի մեծացումը համարվում են գերճնշման անկախ ռիսկի գործոններ։ Իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ ավելցուկային քաշ ունեցող անձանց մոտ գերճնշման ռիսկը կրկնապատկվում է, իսկ ճարպակալմամբ անձանց մոտ՝ եռապատկվում։
  • Ֆիզիկական ցածր ակտիվություն․ նստակյաց կենսակերպը նպաստում է ԶԳ ռիսկի բարձրացմանը, իսկ չափավոր և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը՝ հատկապես ճարպակալում ունեցող անձանց մոտ, կարող է զգալիորեն նվազեցնել զարկերակային ճնշումը։
  • Ալկոհոլի չարաշահում․ առկա է հաստատված դոզայից կախված ուղիղ կապ՝ ալկոհոլի ընդունման և զարկերակային ճնշման միջև։
  • Ծխախոտի օգտագործում․ ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ծխելը նպաստում է անոթային էնդոթելի վնասմանը, բարձրացնելով ինչպես գերճնշման, այնպես էլ սիրտանոթային բարդությունների զարգացման ռիսկը։
  • Շրջակա միջավայրի աղտոտում․ մասնավորապես՝ օդում առկա PM2.5 տեսակի մասնիկների երկարաժամկետ ազդեցությունը դիտվում է որպես կարևոր ռիսկի գործոն։
  • Սթրես և հոգեկան գերլարվածություն․ քրոնիկ սթրեսային վիճակները կարող են խաթարել անոթային կարգավորումը՝ նպաստելով զարկերակային ճնշման կայուն բարձրացմանը։

 

Անկառավարելի ռիսկի գործոններ՝

   

  • Տարիք․ ≥65 տարեկան անձանց շրջանում ԶԳ տարածվածությունը հասնում է մինչև 40%-ի
  • Ժառանգական նախատրամադրվածություն․ ընտանեկան անամնեզի առկայությունը զգալիորեն մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը։ Էպիգենետիկ մեխանիզմները, պայմանավորված արտաքին ազդեցություններով, կարող են էլ ավելի ուժեղացնել այդ ռիսկը։
  • Ուղեկցող քրոնիկական հիվանդություններ․ շաքարային դիաբետը, քրոնիկական երիկամային հիվանդությունները և քնի ապնոեի համախտանիշը բարձրացնում են զարկերակային գերճնշման զարգացման ռիսկը։

 

Զարկերակային գերճնշման արդյունավետ կանխարգելման ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լինի կառավարելի ռիսկի գործոնների համակարգված վերահսկմանն ու նվազեցմանը։ Առանձնահատուկ կարևորություն ունի զարկերակային ճնշման պարբերական չափումը և հիվանդության վաղ հայտնաբերումը, ինչը պետք է իրականացվի ինչպես պետական սքրինինգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ բնակչության՝ ինքնուրույն հսկողության միջոցով։

Բուժման գործընթացում առաջնահերթ նպատակը պետք է լինի ոչ միայն զարկերակային ճնշման կարգավորումը, այլև հիվանդության բարդությունների կանխարգելումը։ Դրան հասնելու համար կենսական նշանակություն ունի պացիենտի ակտիվ ներգրավվածությունը բուժման գործընթացում՝ առողջ ապրելակերպի որդեգրման, դեղորայքային թերապիայի խստորեն պահպանման և բժիշկ-հիվանդ արդյունավետ համագործակցության միջոցով։

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Սեռավարակների անհանգստացնող աճ՝ եվրոպական տարածաշրջանում
ԵՊԲՀ. Սեռավարակների անհանգստացնող աճ՝ եվրոպական տարածաշրջանում

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում
ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում

Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում

Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»
ԵՊԲՀ. Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»

2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին
ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք

1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ