Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Աշխարհում

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ: Ուսումնասիրությունը ցույց տվել, որ, չնայած թերսնուցման մակարդակի նվազմանը, այն ևս շարունակում է մնալ հանրային առողջության խնդիր տարբեր տարածաշրջաններում, հատկապես` Հարավարևելյան Ասիայում և Հարավսահարայան Աֆրիկայում:

Ըստ ԱՀԿ մասնագետների գնահատականների` 2018թ-ին 820 միլիոն մարդ ունեցել է սննդի հասանելիության խնդիր նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ:

Միևնույն ժամանակ, ի լրումն այս մարտահրավերների` գերքաշության և ճարպակալման ցուցանիշները շարունակում են աճել ամենուր, հատկապես` դպրոցահասակ երեխաների և մեծահասակների շրջանում:

Ճարպակալումը քրոնիկ բարդ հիվանդություն է, որը բնութագրվում է մարմնի ավելորդ զանգվածով, այն կարող է հանգեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկի մեծացման,  կարող է ազդել հենաշարժական և վերարտադրողական համակարգերի վրա, մեծացնել քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը: Ճարպակալումը ազդում է կյանքի որակի վրա, մասնավորապես` քնի և շարժունակության վրա:

Մարմնի հավելյալ քաշի և ճարպակալման ախտորոշումը կատարվում է մարդկանց քաշի և հասակի չափման և մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) հաշվարկման միջոցով ՝ քաշ (կգ)/հասակ2 (մ2): Ճարպակալումը որոշելու համար BMI-ի կատեգորիաները տարբերվում են՝ կախված նորածինների, երեխաների և դեռահասների տարիքից և սեռից:

Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Կենտրոնական Եվրոպայում և Ասիայում դպրոցահասակ երեխաների սննդակարգի» հետազոտության՝ Հայաստանում 10-24 տարեկան յուրաքանչյուր 4-րդ դեռահաս ավելորդ քաշ կամ գերքաշություն ունի։ Տղաների և աղջիկների միայն կեսն է ամեն օր միրգ ու բանջարեղեն օգտագործում։

Ավելին, Հայաստանում դեռահաս աղջիկների 56%-ը, իսկ տղաների 50%-ն ամեն օր քաղցր է ուտում, ինչը Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է։ Եվ սրան զուգահեռ՝ մեր դեռահասների միայն 23%-ն է օրական 60 րոպե ֆիզիկապես ակտիվ լինում։

Հետաքրքիր փաստեր ճարպակալման և ցածր քաշի վերաբերյալ`

  • 2022 թվականին աշխարհում 8 մարդուց 1-ի մոտ ճարպակալում է ախտորոշվել։
  • 1990 թվականից ի վեր ամբողջ աշխարհում մեծահասակների շրջանում ճարպակալման դեպքերի թիվն ավելի քան կրկնապատկվել է, իսկ դեռահասների շրջանում ՝ քառապատկվել:
  • 2022 թվականին 2,5 միլիարդ մեծահասակ (18 տարեկան և բարձր) ավելորդ քաշ է ունեցել: Նրանցից 890 միլիոնի մոտ առկա է եղել ճարպակալում, իսկ 390 միլիոնը ունեցել է ցածր քաշի խնդիր։
  • 2022 թվականին 18 տարեկան և բարձր տարիքի մեծահասակների 43%-ն ավելորդ քաշ է ունեցել, իսկ 16%-ի մոտ գրանցվել է ճարպակալում:
  • 2022 թվականին մինչև 5 տարեկան 37 միլիոն երեխա ավելորդ քաշ է ունեցել, իսկ 149 միլիոնը հասակի աճի և զարգացման խնդիր է ունեցել։
  • 2022 թվականին 5-19 տարեկան ավելի քան 390 միլիոն երեխա և դեռահաս ավելորդ քաշ են ունեցել, այդ թվում ՝ 160 միլիոնի մոտ ճարպակալում է արձանագրվել։
  • Մինչև 5 տարեկան թերսնուցված երեխաների քանակը (իրենց հասակի համար ցածր քաշ ունեցող) 49.5 միլիոնէ:
  • Ցածր քաշով ծնված երեխաների թիվը կազմել է 20.5 միլիոն:
  • 2022 թվականին ցածր քաշի և ճարպակալման ամենաբարձր համակցված ցուցանիշներով երկրները եղել են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ավազանի կղզային պետությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները:

«Նորագույն ուսումնասիրությունը կարևորում է ճարպակալման կանխարգելման և դրա դեմ պայքարի կարևորությունը վաղ տարիքից մինչև հասունություն` առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և պատշաճ խնամքի միջոցով, ըստ անհրաժեշտության»,-ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Ճարպակալման դեմ պայքարի և թերսնուցման վերացման գլոբալ նպատակներին հասնելը կպահանջի կառավարությունների և համայնքների մեծածավալ աշխատանք՝ ԱՀԿ-ի և հանրային առողջապահության ազգային հաստատությունների գիտականորեն հիմնավորված քաղաքականության աջակցությամբ: Կարևոր է նշել, որ սա պահանջվում է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցություն, որը պետք է պատասխանատու լինի իր արտադրանքի` առողջության վրա հնարավոր ազդեցության համար»:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք

1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել
ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել

Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք

Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
22 մայիսի` Կենսաբանական բազմազանության միջազգային օր
22 մայիսի`  Կենսաբանական բազմազանության միջազգային օր

2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...

Հիշարժան տարեթվեր
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք

Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Մինչև 2030թ. աշխարհում 6-ից 1-ը կլինի 60 և ավելի տարեկան․ Հայաստանը ծերացած բնակչություն ունեցող երկրների շարքում
ԵՊԲՀ. Մինչև 2030թ. աշխարհում 6-ից 1-ը կլինի 60 և ավելի տարեկան․ Հայաստանը ծերացած բնակչություն ունեցող երկրների շարքում

Բնակչության ծերացումը ժողովրդագրական հիմնական խնդիրներից է ամբողջ աշխարհում, որը պահանջում է առողջապահական և սոցիալական պաշտպանության համակարգերի աշխատանքի վերագնահատում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ

Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ