Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին ծանուցման և կարանտինի դրույթներ վեց հիվանդությունների բռնկումների դեպքում՝ խոլերա, ժանտախտ, բծավոր տիֆ, բնական ծաղիկ, տիֆ և դեղին տենդ: Այս կանոնները վերանայվել են 1969թ.-ին և ընդունվել որպես Միջազգային առողջապահական կանոններ, որի նպատակն էր՝ «ապահովել առավելագույն պաշտպանություն հիվանդությունների միջազգային տարածումից՝ համաշխարհային տրանսպորտային հաղորդակցությանը նվազագույն միջամտությամբ»: 1973թ.-ին վերոնշյալ կանոններում կատարվել են լրացուցիչ փոփոխություններ, որոնք ներառում էին ընդամենը չորս հատուկ վտանգավոր հիվանդություն (խոլերա, ժանտախտ, բնական ծաղիկ և դեղին տենդ): Այնուհետև, 1980թ.-ին բնական ծաղկի վերացումից հետո, կանոնները ներառում էին միայն երեք հիվանդություն ՝ խոլերա, ժանտախտ և դեղին տենդ:
Միջազգային ճանապարհորդությունների և առևտրի աճի, ինչպես նաև հիվանդությունների և այլ սպառնալիքների առաջացման, աճի և միջազգային տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային ասամբլեան 1995թ.-ին կոչ արեց էական վերանայումներ կատարել Միջազգային առողջապահական կանոններում:
Այս վերանայումը ընդլայնեց կանոնակարգի շրջանակը որևէ հատուկ հիվանդության կամ փոխանցման եղանակի սահմաններից դուրս՝ ընդգրկելով «բոլոր այն հիվանդությունները կամ բժշկական վիճակները՝ անկախ ծագումից կամ աղբյուրից, որոնք մարդկանց զգալի վնաս են պատճառում կամ կարող են պատճառել»:
Այլ լրացումները ներառում էին մասնակից պետությունների պարտավորությունները ՝ զարգացնելու հանրային առողջության նվազագույն բազային ներուժը և ԱՀԿ-ին տեղեկացնելու այն իրադարձությունների մասին, որոնք կարող են ներկայացնել միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջության արտակարգ իրավիճակ, ինչպես նաև ընթացակարգեր, որոնց միջոցով գլխավոր տնօրենը կարող է որոշել հանրային առողջության արտակարգ իրավիճակը և ժամանակավոր առաջարկություններ ներկայացնել:
Վերանայված կանոնները ընդունվել են 2005թվականին և ուժի մեջ են մտել 2007թ.-ի հունիսին` ընդգրկելով 196 երկիր, այդ թվում և Հայաստանը:
2007թ.-ին ուժի մեջ մտնելուց հետո ևս երեք անգամ հրավիրվել է վերանայման հանձնաժողով՝ H1N1 համաճարակի ընթացքում (2011թ.), Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի բռնկման ժամանակ (2016թ.) և Covid-19-ի ընթացքում (2021թ.)՝ միջազգային առողջապահական կանոնակարգի գործունեության վերաբերյալ տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու համար: Եվ 2022թ.-ի մայիսին Առողջապահության ասամբլեան որոշեց փոփոխությունների աշխատանքային խմբի հետ համատեղ փոփոխություններ կատարել կանոնակարգում և անդամ պետություններին հնարավորություն ընձեռնվեց ներկայացնելու փոփոխությունների իրենց տարբերակները:
ԱՀԿ այս ծրագիրը նպատակ ունի ստեղծել մի աշխարհ, որտեղ համաճարակները արդյունավետորեն կվերահսկվեն՝ պաշտպանելու ներկա և ապագա սերունդներին համաճարակներից և դրանց կործանարար հետևանքներից, ինչպես նաև նպաստելու բոլոր ժողովուրդների առողջության ամենաբարձր հասանելի մակարդակի ապահովմանը՝ հավասարության, մարդու իրավունքների և համերաշխության հիման վրա՝ համընդհանուր առողջապահության հասնելու համար՝ միաժամանակ ճանաչելով երկրների ինքնիշխան իրավունքները, ճանաչելով երկրների միջև զարգացման մակարդակների տարբերությունները, հարգելով նրանց ազգային արժեքները և ճանաչելով առկա համապատասխան միջազգային փաստաթղթերը: Այն նպատակ ունի ավելի մեծ արդարության և արդյունավետության հասնել` համավարակի կանխարգելման, դրան պատրաստ լինելու և դրա` առավել լայն ազգային եւ միջազգային համագործակցության միջոցով արձագանքելու նպատակով:
Այս վերանայումը նպատակ ունի կանոնակարգի միջոցով համապարփակ և արդյունավետ կերպով վերացնել առողջապահական ոլորտում առկա համակարգային բացերն ու մարտահրավերները ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ էապես նվազեցնելով համաճարակային ռիսկը, բարձրացնելով համաճարակային պատրաստվածությունն ու արձագանքման կարողությունները, աստիճանաբար ապահովելով համընդհանուր առողջապահական ծածկույթ և ապահովելով համակարգված, համագործակցային և ապացույցների վրա հիմնված համաճարակային պատասխան միջոցառումներ և առողջապահական համակարգերի կայուն վերականգնում համայնքային, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:
Համաճարակների կանխարգելման ոլորտում առողջապահական համակարգերի կարողությունների հզորացումը, արձագանքման և վերականգնման ապահովումը, պատրաստվածության և կենսունակության ամրապնդումը և պահպանումը, ինչպես նաև որակավորված և տեղեկացված առողջապահական անձնակազմի առկայությունը համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունքները պետք է դառնան:
Հայաստանի Հանրապետությունը որպես ԱՀԿ անդամ և Միջազգային առողջապահական կանոնների մասնակից երկիր, ունի պարտավորություններ` պայմանավորված մեր հանրապետությունում կանոնների ներդրմամբ:
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն