Հրատապ թեմա Աշխարհում
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ պայքարը հանրային առողջության առանցքային գործառույթներից է, և այդ համատեքստում կարևոր է մարդկանց իրազեկվածությունը՝ այս կամ այն գործոնների տարածվածության և դրանցով պայմանավորված հիվանդությունների մասին:
«Հերացի» վերլուծականը սկսում է առավել տարածված ռիսկի գործոնների վերաբերյալ հրապարակումների շարք` բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելու և ռիսկային գործոնների դեմ պայքարի անհրաժեշտությունն ընդգծելու համար: Շարքը սկսում ենք ամենատարածված գործոններից մեկի՝ ալկոհոլի չարաշահմանն անդրադարձով:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում 237 մլն տղամարդ և 46 մլն կին տառապում են ալկոհոլի հետ կապված խանգարումներից: Ընդ որում, այս խանգարումներն ավելի շատ տարածված են բնակչության առավել բարձր եկամուտ ունեցող երկրներում:
Ալկոհոլի չարաշահումը կարող է պատճառ հանդիսանալ վնասվածքների և ավելի քան 200 տարբեր սոմատիկ և հոգեկան հիվանդությունների: Մասնավորապես՝ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, լյարդի որոշ հիվանդությունների, ենթաստամոքսային գեղձի բորբոքման, մի շարք չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի, նյարդային համակարգի հիվանդությունների, հոգեկան խնդիրների (դեպրեսիա, տագնապայնություն) և այլն:
Բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում նաև չարորակ նորագոյացությունների դեպքում հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է ալկոհոլի նույնիսկ փոքր քանակի օգտագործման պարագայում: Իսկ ալկոհոլի օգտագործման պատճառով առաջացած հիվանդություններից մահացության բացարձակ ռիսկի աճը ուղիղ համեմատական է կյանքի ընթացքում ալկոհոլի օգտագործման քանակին:
Էական խնդիր է նաև հղիների կողմից ալկոհոլի օգտագործումը, որը կարող է հանգեցնել պտղի ալկոհոլային համախտանիշի զարգացմանը և վաղաժամ ծննդաբերության, ինչպես նաև երեխայի մոտ տարբեր հիվանդությունների և խանգարումների զարգացմանը, սոցիալական վարքագծի և սովորելու ունակության նվազեցմանը:
Ըստ միջազգային վիճակագրական տվյալների՝ ոգելից խմիչքների չարաշահման պատճառով տարեկան աշխարհում մահանում է ավելի քան 3 մլն մարդ (մահվան բոլոր դեպքերի 5.3%-ը), իսկ ալկոհոլի չարաշահման պատճառով մահացությունն ավելի բարձր Է, քան տուբերկուլոզից, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից և շաքարային դիաբետից:
Ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում մահվան դեպքերը կազմում են 26%, ընդ որում ալկոհոլի չարաշահումը հանգեցնում է մահվան և հաշմանդամության կյանքի համեմատաբար վաղ շրջանում:
Ալկոհոլի սպառման ցուցանիշը Հայաստանում, համեմատած հարևան որոշ երկրների, բարձր չէ՝ 3.77 լիտր մեկ շնչի հաշվով: Ռուսաստանում այն կազմում է 7.29, Վրաստանում՝ 7.45 լիտր: Ավելի ցածր է Ադերբեջանում՝ 1.38, Թուրքիայում՝ 1.18 և Իրանում՝ 0.02 լիտր: Միևնույն ժամանակ, ըստ 2016թ-ին անցկացված STEPS հետազոտության արդյունքների, ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 46% և 22%:
Հատկապես մտահոգիչ է ալկոհոլային ըմպելիքների օգտագործումը երիտասարդության շրջանում: Ըստ «Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքների՝ «30 օրվա ընթացքում 1-2 օր ալկոհոլ օգտագործել են 15 տարեկան տղաների 22%-ը և 17 տարեկանների` 26%-ը: Երևույթը տարածված է նաև աղջիկների շրջանում՝ 15 տարեկաննների 18%-ը և 17 տարեկանների 20%-ը նույնպես օգտագործել են ալկոհոլ 30 օրվա ընթացքում:
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը օգտավետ է նաև տնտեսական վնասի նվազեցման տեսանկյունից: Այսպես՝ 15 տարվա կտրվածքով, ալկոհոլի պայքարի դեմ ուղղված միջոցներն ապահովում են 1 դրամ ծախսած գումարի դիմաց 4.1 դրամ շահութաբերություն, կարող են փրկել 5000 մարդու կյանք և տնտեսել 23 միլիարդ դրամ՝ աշխատանքի արտադրողականության բարձրացման արդյունքում:
Ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված՝ առողջապահական, սոցիալ-տնտեսական խնդիրները կարող են լուծվել համալիր արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման միջոցով, որոնք են՝ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը, ալկոհոլային արտադրանքի գովազդի արգելքը կամ գովազդման համալիր սահմանափակումները, ալկոհոլային արտադրանքի մանրածախ առևտրի հասանելիության սահմանափակումը և այլն:
20.02.2023 Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ