Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների՝ բժշկի մոտ բոլոր այցելությունների մինչև 90%-ը պայմանավորված է սթրեսով:
Սթրեսի հետևանքով տեղի է ունենում արտադրողականության զգալի անկում, որը հանգեցնում է ապշեցուցիչ չափերի հասնող ֆինանսական կորստի բիզնեսի համար:
Միջազգային հարցումների տվյալներով, մարդկանց 65%-ը գտնում է, որ աշխատանքը սթրեսի ամենամեծ աղբյուրն է իրենց կյանքում, իսկ 77%-ը համարում է, որ իրենք պարբերաբար առնչվում են սթրեսով պայմանավորված ֆիզիկական ախտանիշների հետ և բժիշկի մոտ այցելությունների 75-90%-ը պայմանավորված է սթրեսին վերաբերող բողոքներով և հիվանդություններով: 2017 թվականի Հարվարդի համալսարանի որոշ մասնագետների կոմից արված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սթրեսը հանրային առողջության համար այնքան վտանգավոր ռիսկի գործոն է, որքան սրտի կաթվածն ու ինսուլտը: Գործնականում, աշխարհի խոշորագույն տնտեսություններում զբաղված 10 աշխատողներից 6-ը սթրեսի է ենթարկվում աշխատավայրում:
Աշխատավայրում սթրեսի աղբյուր կարող են հանդիսանալ՝ ցածր աշխատավարձը, երկար աշխատաժամանկը և գերծանրաբեռնվածությունը, աշխատավայրում առաջխաղացման համար ոչ բավարար հնարավորությունները, անհետաքրքիր աշխատանքը, վատ կառավարումը, աշխատանքային հարաբերությունները կամ ծանր ֆիզիկական աշխատանքը:
Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են այսօրվա աշխատողներն ավելի շատ սթրես ապրում, քան երբևէ: Աշխատանքի մշակույթը, որը գործնականում կազմակերպված է շաբաթը 7 օր և 24 ժամ սկզբունքով, առաջացնում է գերծանրաբեռնվածություն, որի արդյունքում աշխատողները ավելի ու ավելի քիչ հնարավորություն են ստանում հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:
Հայտնի է, որ սթրեսը ցանկացած աշխատանքի անխուսափելի մասն է: Երբեմն դա կարող է լինել դրական ուժ, որը դրդում է մարդկանց ավելի շատ և ավելի լավ աշխատել, բայց հաճախ դա կարող է մեր աշխատանքը դարձնել անարդյունավետ, իսկ մեզ՝ ուժասպառ և անհանգիստ:
Այսպիսով, ինչպե՞ս որոշել, երբ է աշխատավայրում սթրեսը դառնում չափազանց մեծ և երբ է ուժասպառ կամ հյուծված լինելու վտանգը դառնում իրական:
Սթրեսը կարող է արտահայտվել տարբեր կերպ, մասնավորապես բնորոշ ախտանշանները կարող են լինել ֆիզիկական (օրինակ՝ հոգնածություն, մկանների լարվածություն, գլխացավեր, անքնություն, սրտի ռիթմի խանգարում), հոգեբանական (օրինակ՝ ընկճախտ, անհանգստություն, դյուրագրգռություն, հոռետեսություն, գերծանրաբեռնվածության զգացում) և վարքագծային (օրինակ՝ բացակայությունների ավելացում, աշխատանքի արտադրողականության նվազում, աշխատանքային հարաբերություններում խնդիրների առաջացում, տրամադրության տատանումներ, հետաքրքրության և նախաձեռնության անկում):
Սթրեսի առկայությունը աշխատակիցների մոտ ոչ միայն անհատական խնդիր է, այն ուղղակիորեն կապված է տվյալ գրասենյակի, աշխատավայրի վարած քաղաքականության հետ: Աշխատավայրում սթրեսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ճիշտ կառավարումն է, որն ի վիճակի է նպաստելու աշխատակիցների բարեկեցությանը, այն պետք է միտված լինի օգնելու նվազեցնել սթրեսը և անհանգստությունը: Գործատուն պետք է հարթակ ստեղծի իր և աշխատակիցների միջև թափանցիկ, ազատ, անկաշկանդ հաղորդակցության համար: Անհրաժեշտ է խրախուսել աշխատակիցներին ազատորեն բարձրաձայնելու խնդիրը, որն այդ պահին սթրեսի պատճառ է հանդիսանում, և քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար, երբ դա հնարավոր է:
Շատ կարևոր է աշխատավայրում հատուկ վերապատրաստված մենեջերներ ունենալը, ովքեր փարձառու են և կարող են ճանաչել աշխատավայրին բնորոշ սթրեսների ախտանիշները և տեղեկացված են՝ ինչպես է հարկավոր վարվել նման դեպքերում աշխատակիցների հետ՝ նրանց անհանգստություններն ու մտահոգությունները նվազագաույնի հասցնելու համար:
Գործատուի կողմից աշխատակիցների ընդմիջման իրավունքի պահպանումը շատ կարևոր դեր է խաղում, որը թույլ է տալիս նրանց տնօրինել հատկացված ժամանակն իրենց հայեցողությամբ:
Հանգստի սենյակի առկայության ապահովումը, որտեղ աշխատակիցները կկարողանան որոշ ժամանակ անցկացնել սթրեսային վիճակից դուրս գալու համար, շատ ողջունելի նախաձեռնություն է ժամանակակից գրասենյակային գործատուների կողմից:
Կարևոր է նաև իրականացնել սթրեսի կառավարման ճիշտ քաղաքականություն՝ սկսած սթրեսը որպես իրական խնդիր ճանաչելուց: Անհրաժեշտ է աշխատակիցներին ապահովել ավելի ճկուն աշխատանքային պայմաննեով՝ նպաստելով խելացի աշխատանքային քաղաքականության վարմանը, որը թույլ է տալիս աշխատակիցներին աշխատել հեռակա կարգով կամ կարճ աշխատաժամանակով, երբեմն թույլ տալ դադար վերցնել աշխատանքից և հանգստանալ, որն էլ կնպաստի աշխատանքային կյանքի հավասարակշռության պահպանմանը, աշխատանքի արդյունավետության և որակի բարելավմանը և հնարավորինս առանց սթրեսների աշխատանքային միջավայրի առկայությանը:
14.11.2022 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZAuoG1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ