Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Կլիմայի փոփոխությունը՝ հանրային առողջության էական սպառնալիք
Եթե բացենք 1961 թվականին հրատարակված Հայկական ՍՍՀ ատլասի 21-րդ էջը, կտեսնենք, որ հուլիս ամիսին Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը տատանվում էր +24°C - +26°C-ի միջակայքում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի հուլիսին այն կազմում էր արդեն +26.3°C - +27.5°C, կամ +1.3°C - +2.0°C աստիճանով ավելի բարձր 1961-1990 թվականների համապատասխան նորմաների:
Կլիմայի փոփոխությունը գործնականում հաստատված փաստ է, որի վերաբերյալ համակարծիք են աշխարհի և Հայաստանի առաջատար գիտնականները: Բազմաթիվ են նաև վկայությունները, որ ջերմաստիճանի բարձրացումն ազդում է մարդու առողջության վրա` նպաստելով հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացմանը:
Մասնավորապես, բարձրացող ջերմաստիճանը հանգեցնում է արյան շրջանառության և շնչառական համակարգերի հիվանդություններով պայմանավորված մահացության աճին, որոշ ինֆեկցիոն հիվանդությունների (օրինակ՝ մալարիա, դենգե տենդ և այլն) աշխարհագրության փոփոխությանը, ինչպես նաև, մի շարք տարածաշրջաններում տեղումների ավելացման հետևանքով, տրավմատիզմի դեպքերի ավելացմանը:
Արդյունքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է, որ 2030-2050թթ. կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել շուրջ 250.000 լրացուցիչ մահերի` մալարիայի, թերսնուցման, դիարեայի և արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով, իսկ, հիվանդությամբ պայմանավորված, ծախսերը կկազմեն 2-4 միլիարդ ԱՄՆ դոլար տարեկան:
Շոգը հատկապես վտանգավոր է 65 տարեկանից բարձր անհատների, քաղաքային բնակավայրերում ապրողների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ջերմությունն անհամաչափորեն ազդում է նաև բնակչության սոցիալապես խոցելի և մարգինալացված խմբերի վրա, որոնց հասանելիությունը օդի հովացման համակարգերին և առողջապահական ծառայություններին ցածր է, ինչն էլ իր հերթին խորացնում է առողջապահական և սոցիալական անհավասարությունը:
Կլիմայի ազդեցության ուսումնասիրությունը մարդու առողջության վրա գտնվում է նաև համալսարանականների ուշադրության կենտրոնում: Մեր գիտնականների կողմից իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում դիտարկվել է ջերմային ալիքների օրերի քանակի և տևողության ավելացում: Այս փոփոխություններով պայմանավորված առավել վտանգավոր տեղաշարժեր են արձանագրվել առավել ցածրադիր և առավել շոգ կլիմայական վայրերում:
Վերոնշյալ գոտիներում ամառային ջերմաստիճանի և բնակչության շրջանում մաշկի չարորակ նորագոյացությունների տարածվածության միջև հայտնաբերվել է հավաստի կապ: Հետազոտողների տվյալները ցույց են տալիս նաև, որ ամռանը ջերմային ալիքների տևողությանը զուգընթաց, բոլոր պատճառներից ավելանում է բնակչության մահվան դեպքերի քանակը: Ջերմային ալիքի յուրաքանչյուր հավելյալ 1 օրը պատճառ կարող է դառնալ 5 լրացուցիչ մահվան դեպքի:
Դեռ ավելին, եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված, երիտասարդության երկու երրորդի շրջանում արձանագրվել է հիվանդագին մեթեոզգայունություն:
Կլիմայի փոփոխության և դրա ազդեցության դեմ պայքարը մարդկության առաջնահերթ խնդիրներից է և հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներից մեկը, որի իրագործմանը պետք է մասնակցություն ունենա յուրաքանչյուր պետություն իր ուժերի և միջոցների ամբողջ ծավալով:
Միևնույն ժամանակ, կարևոր է ունենալ նաև կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող հանրային առողջության սպառնալիքների կառավարման ներպետական ռազմավարություն, որը հնարավորություն կտա պաշտպանել հայաստանցիներին ջերմության բարձրացման հետևանքով ի հայտ եկող վտանգներից:
26.07.2022 Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ