Հրատապ թեմա Աշխարհում
Երբ հիվանդի ճակատագիրը կախված է բժշկի հեռախոսից․․․ urolog.am
Բջջային հեռախոսի բոլոր մարդկանց կյանք ներխուժելու փաստը անհերքելի է։ Հետևաբար բժիշկներն ու հիվանդները նույնպես զերծ չեն մնում այս «հրաշալի» գործիքի՝ «հրեշավոր» հետևանքներից։
Վերջերս ամերիկայն մի հոդվածում կարդացի, թե ինչպես է հիվանդը վիրահատասրահում ականատես դարձել վիրահատող անձնակազմի սմարտ հեռախոսներով զբաղվածությանը։ Նրանք նամակներ էին գրում իրենց ընկերներին, ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցերում զրույցներ վարում, հեռախոսով նկարում կամ խաղում։
Իսկապես արժե ուսումնասիրել բջջային հեռախոսի աղետաբեր հետևանքները հիվանդի առողջության վրա, հատկապես, երբ նա օգտագործվում է բժշկի կողմից հիվանդի հետազոտության, ախտորոշման, բուժման կամ վիրահատության ժամանակ։
Այսպիսի դեպք է նկարագրվել 2011 թվականին, ԱՄՆ Տեխասում, երբ անեստեզիոլոգը զբաղված լինելով բջջային հեռախոսով, մոռացել է հետևել հիվանդի թթվածնի մատակարարմանը շուրջ 20 րոպե, որի արդյունքում հիվանդը մահացել է։ Բջջային հեռախոսի ձայնի, հաճախակի զանգերի, նկարահանումների կամ այլ ֆունկցիաների պատճառած ուշադրության շեղման կամ ցրվածության հետևանքով շատ հաճախ բժիշկները կարող են սխալվել, իսկ երբեմն նույնիսկ մեծ վնասներ հասցնելով հիվանդի առողջությանը։
Պատահական էլ չէ, որ ամերիկյան ECRI կազմակերպությունը, որը վերահասկում է հիվանդների խնամքն ու անվտանգությունը, համարել է բջջային հեռախոսը 10 վտանգավոր տեխնոլոգիական գործիքներից մեկը, որն սպառնում է հիվանդի անվտանգությանը։
Այս պատճառով որոշ հիվանդանոցներում արգելել են բջջային հեռախոսների օգտագործումը այն տարածքներում, որտեղ բժիշկներն ինտենսիվ աշխատում են հիվանդների հետ։ Որոշ վիրահատասրահներում նույնպես արգելվում է էլեկտրոնային նամակների ստուգումն ու ինտերնետից օգտվելը։
Սակայն միաժամանակ ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու բջջային հեռախոսը ունեն դրական ազդեցություն՝ բժշկական ինֆորմացիայի արագ հաղորդման, տվյալների փոխանակման կամ այլ առումներով։
Հետևաբար, միանշանակ պնդել բջջային հեռախոսների բացասական դերի մասին շատ դժվար է, սակայն հարկավոր է սահմանափակել այն ու հսկել այն բժիշներին, հատկապես այն վայրերում, որտեղ կխանգարի նրանց ու կխաթարի հիվանդների անվտանգությունը։
Իսկ մեր հայկական բժշկական իրականության մեջ նույնպես մեծ խնդիր է (եթե չէ ապա կդառնա) բջջային հեռախոսամանիան։ Մեր բժիշկները նույնպես սիրում են օգտվել բջջային հեռախոսների բոլոր հնարավորություններից և այլ էլ բուռն աշխատանքային ժամերին։ Ամեն դեպքում բժիշկները պարտավոր են սկզբունքորեն (հուսով եմ հետագայում՝ օրենքնով) հեռու մնալ հնարավորինս բջջային հեռախոսից՝ հիվանդի հետ շփման կամ բժշկական գործողություն կատարելու ժամանակ։ Այլապես չի ուշանա սխալվելու պահը, որը միաժամանակ կործանարար կարող է լինել թե հիվանդի և թե բժշկի համար։ Իսկ մեր հիվանդները իրենց հերթին գոնե պետք է փորձեն անիմաստ ու անտեղի զանգերով չանհանգստացնել բժիշկներին՝ շեղելով նրանց ուշադրությունը նրանց առօրեա դժվարին ու պատասխանատու գործունեությունից․․․։
Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ
05.10.2021 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ