Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հրատապ թեմա Աշխարհում

Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել. հոգեբույժը խորհուրդ է տալիս լուրեր քիչ կարդալ. medialab.am

Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել. հոգեբույժը խորհուրդ է տալիս լուրեր քիչ կարդալ. medialab.am

«Մեդիալաբի» հարցազրույցը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդկանց մեջ վախերը կարծես շատացել են, թե՞ սխալ տպավորություն է։

– Ընդհանրապես այդպես է։ Ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում համավարակը մի քանի սթրեսածին գործոն ունի, որն անհետևանք չի անցնում՝ սկսած բուն անհանգստությունից, որ ինքը կամ հարազատները կհիվանդանան, վերջացրած կարանտինային միջոցառումներով, որոնք սահմանափակումներ են ենթադրում։

Այդ սահմանափակումները, որ երկարում են, արդեն սկսում են մարդկանց խանգարել։ Ե՛վ այդ վիճակն է անխուսափելի, և՛ դրանից առաջացող սթրեսները։

Վարակի բնո՞ւյթն է այդպիսին, թե՞․․․

– Վարակը չէ, պանդեմիան և դրա շուրջ համաշխարհային ու լոկալ մասշտաբով առաջացած ընդհանուր աղմուկն են նման իրավիճակ ստեղծում։ Բացի այդ, ամեն օր մեծաթիվ բացասական, հակասական ինֆորմացիա է լցվում տեղեկատվական դաշտ, և ի հետևանս մարդկանց մեջ առաջանում են ծանր էմոցիաներ, սթրեսային վիճակ։

Համաճարակը մարդկանց համար վարքագծի նոր կանոններ է սահմանել՝ դիմակ են կրում, քանի որ միմյանցից վարակվելու վտանգ կա, մեկուսանում են և այլն։

Հոգեկան առողջության առումով չափազանց բացասական իրավիճակ է առաջացել։ Արտերկրում մեր բոլոր գործընկերների հետ շփումները նույնպես վկայում են, որ համավարակը ծանր ազդեցություն է թողնում մարդկանց հոգեկան առողջության վրա։

Պարո՛ն Սողոյան, ձեզ դիմո՞ւմ են և հիմնականում ի՞նչ խնդիրներով։

– Մեր կենտրոն շատ են դիմում, առավել ևս մենք հիմա անվճար առցանց խորհրդատվություն ենք իրականացնում բոլոր բուժաշխատողների և կորոնավիրուսով հաստատված քաղաքացիների համար։

Ու դիմում են իմ ներկայացրած սթրեսային խնդիրներով։ Բացի այդ, երկարատև սթրեսային իրավիճակը նախկինում եղած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրներն է սրում։

Մեկ այլ խնդիր էլ կա՝ երկարատև սթրեսները բերում են մարմնական խանգարումների, այսինքն՝ ով ինչ հիվանդություն ունի՝ սկսում է սրվել, և, բացի դա, կարող են նոր խնդիրներ առաջանալ։ Պայմանական ասած՝ ով ինչ թույլ տեղ ունի, սկսում է ջրի երես դուրս գալ։

Մարդիկ ավելի շատ վարակվելո՞ւց են վախենում, թե՞ մահից։

– Չէի ուզի պատասխանս շատ մասնագիտորեն ստացվեր, բայց հիմնականում այսպես է՝ և՛ մարդկանց մեջ եղած վախերն են սրվում, և՛ ինքը՝ վարակը ինքնին, մարդկանց համար վախեցնող է։

– Համավարակի հետևանքով մարդկանց մեջ սթրեսների, վախերի առաջացման մասին խոսեցիք, բայց մենք մեր շուրջը տեսնում ենք անվախների, որոնք հայտարարում են, թե ոչնչից չեն վախենում։ Սա ինչի՞ հետևանք է։

– Նրանք անվախներ չեն։ Իրականում բոլոր պոպուլյացիաներում և, մասնավորապես, մարդկանց շրջանում որոշակի տոկոս ունի հակադրվելու մեծ ձգտում, անկախ ամեն ինչից։

Ոչ թե ինքն անվախ է, այլ ուղղակի հակադրվում է, ինչ ուզում ես արա, ուզում ես՝ աշխարհի ամենալավ բանն ասա, միևնույն է, հակադրվում է։ Կան, չէ՞, այդպիսի երեխաներ, երբ ծնողները փորձում են ինչ-որ բան ասել, հակառակն են անում, և ստիպված ծնողները հակառակն են ասում, որ երեխան ցանկալին անի։

Դա մանկական նեգատիվիզմ է։ Եվ հիմա մարդկանց որոշակի տոկոս այդպես էլ մնում է այդ տարիքում, և անկախ նրանից, թե դու իրեն ինչ ես ասելու, ինքը հակադրվելու մեծ ցանկություն է ունենալու։

Կա կորոնավիրուս, կան մարդկանց պատկերացումներ կորոնավիրուսի մասին, որոնք շատ դեպքերում տարբերվում են իրական կորոնավիրուսից, և կան բազմաթիվ խմբեր ու մարդիկ, որոնք փորձում են այս երկուսի տարբերության վրա տարբեր դիվիդենդներ հավաքել։

Դա միայն Հայաստանի խնդիրը չէ, այդպես է նաև ամբողջ աշխարհում։ Շատ մարդիկ միլիարդներ են ստացել, շատ մարդիկ ու խմբեր իրենց քաղաքական հարցերը լուծեցին կամ լուծում են այս հողի վրա։

Ստեղծված իրավիճակում դուք ի՞նչ եք խորհուրդ տալիս մարդկանց։

– Առաջինը, որ խորհուրդ ենք տալիս մարդկանց, այն է, որ օրը երկու անգամից ավելի ո՛չ թող լուրեր լսեն և ո՛չ էլ սոցցանցերում տեղեկություններ փնտրեն այս վարակի մասին։

Դա թող լինի իմ խնդրանքը, հորդորը, պահանջը։ Եթե ուզում եք առողջ լինել, լուրեր մի՛ նայեք, սոցցանցերում նեգատիվ ինֆորմացիա մի՛ փնտրեք։ Մյուս խորհուրդը այն է, որ հետևեն միայն պաշտոնական տեղեկատվությանը, ցուցումներին և ինչ խնդիր ունենան, դիմեն մասնագետի։

Համաճարակային իրավիճակը մարդու հոգեկան առողջությունը շարքից հանելու հատկություն ունի, եթե մարդիկ էլ իրենց ձեռքով սեփական առողջությանը վնասեն, հետևանքները ծանր կլինեն։

Այստեղ որևէ մեկը մեղավոր չի՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Քոչարյանը, ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը ։ Այսինքն՝ այս համաճարակը շատ վատ, բայց օբյեկտիվ ընթացող գործընթաց է՝ անկախ մեր կամքից։ Կամ մենք պետք է ընդդիմանանք դրան, ոչ ադեկվատ վարք ցուցաբերենք, կամ պետք է ընդունենք որպես ռեալություն ու մտածենք՝ ո՛նց անենք, որ մեզ չվնասենք, ոչ թե ոնց անենք, որ Բիլ Գեյթսը մարդկանց չչիպավորի։

Լավ, պարո՛ն Սողոյան, ե՞րբ է ավարտվելու այս ամենը։

– Վա՜յ (ծիծաղում է – հեղ․), ի՜նչ լավ կլիներ, իմանայի՝ երբ կավարտվի։ Անկեղծ ասած, մի ամիս առաջ գիտեի, թե երկու շաբաթից կավարտվի։ Բայց հիմա մենք ինֆորմացիա ենք ստանում, որ տարբեր երկրներում նոր բռնկումներ են առաջանում, որ իմունիտետ կարող է չառաջացնել, կրկնակի վարակման դեպքերի մասին արդեն տեղեկություններ կան, և դա ահավոր է։

Բայց մյուս կողմից էլ՝ կամաց-կամաց ամբողջ մարդկությունը գիտելիք է կուտակում վիրուսի մասին, ավելի են մշակվում ուսումնասիրությունները, հետազոտություններ կատարվում, և ավելի հեշտ է լինում նրա դեմ պայքարելը։

Բայց ամենակարևորն այն է, որ եթե մենք խնդիրը չենք կարողանում լուծել, պետք է մեր վերաբերմունքը փոխենք դրա նկատմամբ ու փորձենք այդ խնդրի հետ առանց պրոբլեմի ապրել։

Հասմիկ Համբարձումյան

Սկզբնաղբյուր. medialab.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄՆ-ում սկսվել են պորտալարային ցողունային բջիջներով COVID-19 հիվանդների բուժման կլինիկական հետազոտությունները. armeniamedicalcenter.am
ԱՄՆ-ում սկսվել են պորտալարային ցողունային բջիջներով COVID-19 հիվանդների բուժման կլինիկական հետազոտությունները. armeniamedicalcenter.am

Նախկինում մենք խոսել ենք Չինաստանում և Իսրայելում պորտալարի մեզենխիմալ ցողունային բջիջների արդյունավետ օգտագործման մասին ՝ COVID-19-ով  լուրջ հիվանդների մոտ: ԱՄՆ-ի սննդի և և դեղորայքի սանիտար հսկողության...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Դիմակ կրելու համատեքստում տարբեր երկրների փորձը
ՀՀ ԱՆ. Դիմակ կրելու համատեքստում տարբեր երկրների փորձը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկների համաձայն` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը պայմանավորված է համալիր կանխարգելիչ միջոցառումներով, ինչպիսիք են...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Եղե՞լ են արդյոք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր
ՀՀ ԱՆ. Եղե՞լ են արդյոք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր

Աշխարհում նաև Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. nairimed.com
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. nairimed.com

Հոնկոնգի համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են. armeniamedicalcenter.am
COVID-19–ով յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ ախտանիշները բացակայում են. armeniamedicalcenter.am

Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են  «լուռ կրողներ»...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Լրահոս կանանց համար
Վիրուսը ենթարկվում է մուտացիայի. վիրուսոլոգը պատմել է, թե ինչու է COVID-19-ը սկսել ախտահարել երիտասարդներին. nairimed.com
Վիրուսը ենթարկվում է մուտացիայի. վիրուսոլոգը պատմել է, թե ինչու է COVID-19-ը սկսել ախտահարել երիտասարդներին. nairimed.com

Հիվանդացության վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր տեսակի կորոնավիրուսը սկսել է հաճախ ախտահարել երիտասարդներին: Դեռ մեկ ամիս առաջ վիրուսոլոգները համարում էին, որ երիտասարդությունն օժտված է հիվանդության...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին. oncology.am
Գիտնականները կարողացան տեսնել, թե ինչպես է իմուն համակարգը հաղթում COVID-19-ին. oncology.am

Ավստրալացի գիտնականները կարողացել են մանրամասնորեն տեսնել, թե ինչպես է մարդու իմուն համակարգը նոր կորոնավիրուսով վարակումից հետո սկսում պայքարել COVID-19-ի դեմ և հաղթում վերջինիս: Այդ հետազոտությունների մասին մանրամասն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. morevmankan.am
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը. morevmankan.am

Հոնկոնգի Համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը. nairimed.com
Բժիշկները որոշել են օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը. nairimed.com

Պեկինի բժշկական կենտրոնում  հետազոտություն է իրականացվել և որոշվել մարդու օրգանիզմում կորոնավիրուսի պահպանման ժամանակը: Բժիշկները պարզել են, որ COVID-19-ով հիվանդացածների գրեթե կեսի մոտ վիրուսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Հայտնի է տարբեր առարկաների վրա կորոնավիրուսի կյանքի տևողությունը. nairimed.com
Հայտնի է տարբեր առարկաների վրա կորոնավիրուսի կյանքի տևողությունը. nairimed.com

Նոր կորոնավիրուսը մակերևույթների մեծ մասի վրա մնում է մոտավորապես 72 ժամ, պարզել են գիտնականները: Մասնագետների աշխատանքը հրապարակել է The New England Journal of Medicine...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Իմուն համակարգը կարող է պայքարել COVID-19-ի դեմ. armeniamedicalcenter.am
Իմուն համակարգը կարող է պայքարել COVID-19-ի դեմ. armeniamedicalcenter.am

Աշխարհում կորոնավիրուսի վարակի զոհերի թվի աճի ֆոնին` հետազոտողներն ուսումնասիրեցին Ավստրալիայի ամենաառաջին պացիենտների իմունային ռեակցիան:  Վերջինս ցույց տվեց, որ օրգանիզմն ունի վիրուսին...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Ինչպե՞ս կրել, կիրառել, հանել և հեռացնել դիմակը. nairimed.com
Ինչպե՞ս կրել, կիրառել, հանել և հեռացնել դիմակը. nairimed.com

  • Դիմակ կրելուց առաջ պետք է ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվել օճառով:
  • Դիմակը կրեք այնպես, որ այն ծածկի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՀԿ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում. oncology.am
ԱՀԿ-ն քաղցկեղի դեպքերի թվի 60 տոկոս աճ է կանխատեսում. oncology.am

Ներկայիս միտումների պահպանման դեպքում մոտակա երկու տասնամյակում քաղցկեղի դեպքերի թիվը կարող է աճել 60%-ով։ Այս մասին ասվում է Քաղցկեղի համաշխարհային օրվան (փետրվարի 4) նվիրված Առողջապահության Համաշխարհային...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման
ՀՀ ԱՆ. «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ