Հրատապ թեմա Աշխարհում
Քայքայվող կենսապոլիմերներ
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար:
Սպառողն աստիճանաբար սկսում է հարմարվել այն մտքին, որ բիոկեֆիրը լուծում է մարսողության հետ կապված բոլոր խնդիրները, կենսավառելիքը նավթի «էկոլոգիական» փոխարինիչն է, կենսաբանական հիմքով կոսմետիկան հրաշքներ է գործում և այլն:
Փաթեթավորումը ևս չի շրջանցվել, այն նույնպես դարձել է էկոլոգիական, իսկ կենսապոլիմերների արտադրությունը տարեցտարի աճում է:
Կենսապոլիմերները (կենսաքայքայվող պոլիմերներ) այլ պլաստիկներից տարբերվում են նրանով, որ շրջակա միջավայրում քայքայվում են ֆիզիկական գործոնների և միկրոօրգանիզմների՝ մանրէների և սնկերի ազդեցությամբ: Պոլիմերը, որպես կանոն, համարվում է կենսաքայքայվող, եթե վեց ամիսների ընթացքում ամբողջությամբ քայքայվում է հողում կամ ջրում, ինչը հնարավորություն է տալիս լուծել թափոնների խնդիրը: Հաճախ կենսապոլիմերների քայքայման արդյունքում ջուր և ածխաթթու գազ է առաջանում: Կենսաքայքայվող պոլիմերները կարելի է վերամշակել պլաստմասայի արտադրության ստանդարտ տեխնոլոգիաներով:
Ինովացիոն տեխնոլոգիաներով կենսապոլիմերների մշակում իրականացվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում Կորեայում: Դիտարկենք կենսապոլիմերների շուկայի հիմնական առաջարկները:
Մանրէների պոլիհիդրօքսիալկանոատներ
Որոշ միկրոօրգանիզմներ, աճելով ածխածին պարունակող սննդամիջավայրում և ունենալով ազոտի ու ֆոսֆորի անբավարարություն՝ սկսում են սինթեզել և կուտակել պոլիհիդրօքսիալկանոատներ (polyhydroxyalkanoates – PHA), որոնք ծառայում են որպես էներգիայի և ածխածնի (սննդի) պահեստ: Անհրաժեշտության դեպքում այդ միկրոօրգանիզմները կարող են քայքայել PHA-ը: Մանրէների այս հատկությունը մարդը կիրառում է պոլիհիդրօքսիալկանոատների արդյունաբերական ստացման համար, որոնցից կարևորագույնը պոլիհիդրօքսիբուտիրատն է (PHB) և նրա սոպոլիմերը պոլիհիդրօքսիվալերատը (PHV):
Այսպիսով, պոլիհիդրօքսիալկանոատները լիովին կենսաքայքայվող պլաստիկ են: Պարարտանյութում 85% խոնավության և -20°С-ից մինչև -60°С ջերմաստիճանի պայմաններում 7–10 շաբաթվա ընթացքում դրանք քայքայվում են` վերածվելով ջրի և ածխաթթու գազի:
PHA կիրառման հնարավոր ոլորտներն են` մեկանգամյա օգտագործման անձեռոցիկների, անձնական հիգիենայի պարագաների, թաղանթների և մանրաթելերի, թղթի և ստվարաթղթի ջրահեռացման ծածկույթների արտադրությունը:

2010-ի ապրիլին ԱՄՆ-ում Тelles ընկերությունը ստեղծվեց PHBV արտադրության գործարան: Тelles ձեռնարկության համար՝ որպես հումք էր հանդիսանում շաքարացված եգիպտացորենի օսլայից ստացվող գլյուկոզան: Հումքի արժեքը PHBV ինքնարժեքում կազմում էր 60%: Այդ պատճառով հիմնական ջանքերն ուղղված են PHA-ի մատչելի հումքի որոնումներին:
Պոլիլակտիդ թթու
Փաթեթավորման համար ամենահեռանկարային կենսապլաստիկը պոլիլակտիդն է (պոլիլակտիկ թթուն, polylactic acid – PLA), որը կաթնաթթվի կոնդեսացման արդյունք է` գծային ալիֆատիկ պոլիէսթեր: Կաթնաթթվի պոլիմերը (ավելի ստույգ` նույն բաղադրության երկու օպտիկական իզոմերների խառնուրդը) բավականին բարձր ջերմակայունություն ունի. հալման ջերմաստիճանը 210–220°С է, կարծրացման ջերմաստիճանը` մոտավորապես 90°С: Պոլիլակտիդը թափանցիկ, անգույն թերմոպլաստիկ պոլիմեր է, կայուն ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ, վատ է այրվում և այրվում է ծխի քիչ արտազատմամբ: PLA կարելի է վերամշակել թերմոպլաստների վերամշակման ժամանակ կիրառվող բոլոր եղանակներով: PLA-ից պատրաստված ապրանքը բնութագրվում է ամրությամբ, թափանցիկությամբ և փայլով՝ այս առումով հիշեցնելով պոլիստիրոլին: Պոլիլակտիդի թերթերից կարելի է ստանալ ափսեներ, սկուտեղներ, ծածկույթներ, մանրաթել, սննդամթերքի և կոսմետիկայի համար փաթեթավորման պարագաներ, բժշկության մեջ` իմպլատանտներ, կաթի, հյութերի և ջրի շշեր, սակայն կիրառելի չէ գազավորված ըմպելիքների համար, քանի որ PLA-ն ածխաթթու գազ է բաց թողնում:
Պոլիլակտիդի կենսաքայքայումը տեղի է ունենում երկու փուլով: PLA-ից պատրաստված ապրանքը կոմպոստացման ժամանակ 20-90 օրվա ընթացքում լիովին քայքայվում է` վերածվելով ջրի և ածխաթթու գազի:

Մոդիֆիկացված օսլա և այլ բնական պոլիմերներ
Փաթեթավորման պարագաների ստացման համար կիրառվող կենսաքայքայվող բնական պոլիմերները հետաքրքիր են նրանով, որ ելքային հումքի պաշարները մշտապես վերականգնվում են ու գրեթե անսահամանափակ են: Կենսաքայքայվող փաթեթավորման նյութերի արտադրման համար լայն կիրառություն ունի օսլան: Հիմնական թերությունն այս դեպքում խոնավություն ներծծելու հատկությունն է: Քիմիական մշակումը հնարավորություն է տալիս օսլայի պոլիմերի տարբեր մասերի միջև ստեղծել լրացուցիչ կապեր, ինչն ուժեղացնում է թթուների, ջերմության և կտրող ուժի նկատմամբ կայունությունը: Այս մշակման արդյունքում առաջանում է մոդիֆիկացված օսլա, որը քայքայվում է շրջակա միջավայրում, սակայն օժտված է առևտրային օգտակար թերմոպլաստի հատկություններով: Մոդիֆիկացված օսլան կարելի է կիրառել որպես կենսաքայքայվող պլաստմասսա: Օսլայի հիմքով պլաստիկներն օժտված են բարձր էկոլոգիական հատկություններով և կոմպոստում 30°С պայմաններում քայքայվում են երկու ամսվա ընթացքում: Մոդիֆիկացված օսլա կարելի է ստանալ սովորական պլաստմասսա արտադրող սարքերով, այն կարելի է ներկել և կնքել՝ կիրառելով սովորական տեխնոլոգիաներ: Մոդիֆիկացված օսլայի ֆիզիկական հատկություններն, ընդհանուր առմամբ, զիջում են նավթաքիմիական ճանապարհով ստացված խեժի, բարձր և ցածր ճնշման պոլիէթիլենի և պոլիպրոպիլենի հատկություններին: Այնուամենայնիվ, օսլան որոշ շուկաներում արդեն գտել է իր կիրառությունը: Նրանից տաք ձևավորման եղանակով ստանում են սննդամթերքի տակդիրներ, ձուլման եղանակով՝ գյուղատնտեսական թաղանթներ, փաթեթավորման պենոպլաստե նյութեր, էքստրուզիայի եղանակով՝ սեղանի պարագաներ և՛ մրգերի, և՛ բանջարեղենի համար նախատեսված ցանցե տոպրակներ:
Արդյունաբերական պոլիմերներին` կենսաքայքայման հատկության հաղորդում
Լավ զարգացած հսկայական արդյունաբերական պոլիմերներին (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիվինիլ քլորիդ, պոլիստիրոլ, պոլիէթիլենտերեֆտալատ) կենսաքայքայման հատկության հաղորդումը հետազոտություններում կարևոր տեղ է գրավում: Դրան կարելի է տարբեր եղանակներով հասնել: Տարբերակներից մեկը պոլիմերային մոլեկուլի մեջ հատուկ հավելումների ներմուծումն է, որոնք, որպես կանոն, անցումային մետաղների միացություններ են և լույսի կամ ջերմության ազդեցությամբ կատալիզում են պոլիմերների քայքայումը: Կենսաքայքայվող հավելումների կիրառումը նպատակահարմար է փաթեթների, գյուղատնտեսական և փաթեթավորման թաղանթների, մեկանգամյա օգտագործման տարաների, շշերի արտադրության մեջ:
Ավանդական պլաստիկները կենսաքայքայվող դարձնելու տարածված եղանակ է բաղադրության մեջ կենսաքայքայվող մոնոմերի մակրոմոլեկուլի ներմուծումը, օրինակ, նույն օսլայի մեջ:
Շուկայի հեռանկարները
Սպասվում է, որ 2020 թ. ներկայումս ամենամատչելի կենսապլաստիկները կարող են գնով մրցել ավանդականների հետ: Բացի այդ, գիտակցելով այն իրական գինը, որը մարդկությունը պետք է վճարի իր կենսագործունեության միջավայրի պահպանման համար, կբերի զանգվածային պահանջարկ ունեցող չքայքայվող ապրանքների լուրջ սահմանափակման, անցում կկատարվի առավել թանկ, սակայն էկոլոգիական նյութերի կիրառմանը: Այդ պատճառով շատ երկրների խոշորագույն մասնավոր ընկերությունները և գիտական կենտրոնները զբաղվում են կենսապլաստիկների ստացման նոր, առավել մատչելի տեխնոլոգիաների որոնմամբ:
Հոդվածի պատրաստման համար օգտագործվել են www. polymery.ru, www.omnexus.com, www.simplexnn.ru, www.newchemistry.ru, www.unipack.ru և այլ կայքերի նյութերը:
01.09.2018 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY66TCwf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ