Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Յուրաքանչյուր տարի աշխարհում ավելի քան 6 մլն անհարկի կեսարյան հատում է իրականացվում. հետազոտություն. news.am

Յուրաքանչյուր տարի աշխարհում ավելի քան 6 մլն անհարկի կեսարյան հատում է իրականացվում. հետազոտություն. news.am

Աշխարհի տարբեր երկրներից 27 փորձագետներ հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, որ ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտում հաճախակի են դեպքերը, երբ բժիշկներն իրենց պացիենտներին ավելորդ հետազոտություններ են նշանակում, որոնց կարիքը նրանք չունեն, ինչպես նաև հավուր պատշաճի չեն կատարում իրենց պարտականությունները, ինչի արդյունքում հիվանդները ժամանակին անհրաժեշտ օգնություն չեն ստանում: Գիտական աշխատանքը կատարվել է The Lancet պարբերականի ֆինանսավորմամբ:

Մասնագետները պարզել են, որ Չինաստանում հիվանդների կեսից ավելի պացիենտներին՝ 57%-ին, հակաբիոտիկներ են նշանակում, երբ դրա կարիքը չի լինում: ԱՄՆ-ում 16-70% դեպքերում հնարավոր է խուսափել հիստերէկտոմիայից (արգանդի հեռացման վիրահատություն), Թայվանում այդ ցուցանիշը 29% է, Շվեյցարիայում՝ 13%: Իսպանիայում հիվանդների մեկ քառորդից ավելին (26%) հոդերի վիրահատության է ենթարկվել, որի կարիքը չի ունեցել, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 34%:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով էլ` յուրաքանչյուր տարի աշխարհում ավելի քան 6 մլն կեսարյան հատում է իրականացվում, այն դեպքում, երբ կանայք կարող էին ինքնուրույն ծննդաբերել: Նման վիրատահությունների կեսը՝ տարեկան շուրջ 3.1 մլն դեպք, արձանագրվում է Չինաստանում եւ Բրազիլիայում:

Հետազոտողները կենտրոնացել են ամբողջ աշխարհում ավելորդ բժշկական միջամտությունների ծավալների, պատճառների եւ հետեւանքների ուղղությամբ: Նրանք հաղորդել են, որ բժիշկները կարող են միաժամանակ «նորից բուժել» եւ «մինչեւ վերջ չբուժել» ո՛չ միայն միեւնույն բուժհաստատությունում, այլ նույնիսկ միեւնույն հիվանդին: Բացի այդ՝ քիչ չեն դեպքերը, երբ հիվանդներին անպետք եւ անարդյունավետ թանկարժեք հետազոտություններ են նշանակում՝ անտեսելով էժան ու փորձված թերապիան, որն ավելի լավ կօգներ հիվանդին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. zrostaymaluk.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ