Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Երկրի բնակչության 92 տոկոսն ապրում է օդի բարձր աղտոտվածությամբ երկրներում. news.am

Երկրի բնակչության 92 տոկոսն ապրում է օդի բարձր աղտոտվածությամբ երկրներում. news.am

Երկիր մոլորակի բնակչության ավելի քան 92 տոկոսն ապրում է այնպիսի տեղանքում, որտեղ օդի աղտոտվածությունը գերազանցում է ԱՀԿ սահմանած թույլատրելի սահմանը: ԱՀԿ-ն ներկայացրել է ամբողջ աշխարհում օդի աղտոտվածության ինտերակտիվ քարտեզ: Քարտեզը հիմնված է արբանյակային եւ ցամաքային չափումների կայանների տվյալների վրա: Դրանում նշված է օդում մանրագույն պինդ մասնիկների առկայությունը յուրաքանչյուր երկրում ու 10 կամ ավելի քիչ միկրոն տրամաչափով ամուր մասնիկների քանակը: Յուրաքանչյուր պետության համար քարտեզում մանրակրկիտ նշված են նաեւ օդի աղտոտման հետ կապակցված հիվանդությունների մասին տվյալներ: Տեղեկությունը հավաքվել է ԱՀԿ-ն՝ բրիտանական Բատա համալսարանի հետ փոխգործակցությամբ:

«Այս նոր մոդելը մեծ առաջխաղացում է, որը թույլ կտա ավելի վստահ գնահատել աշխարհում ավելի քան 6 մլն մահերի պատճառը՝ աշխարհում յուրաքանչյուր իններորդ մահն օդի աղտոտվածության հետեւանք է թե՛ շենքի ներսում , թե՛ դրսում: Ավելի շատ պետություններ են սկսել հետեւել օդի աղտոտվածությանը, արբանյակային տվյալներն ավելի սպառիչ են ու մենք հիմա ավելի լավ են կարողանում որոշել դրա կապն առողջության հետ», - հայտնել է ԱՀԿ հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի բաժանմունքի տնօրեն Մարիա Ներան:

ԱՀԿ տվյալներով տարեկան մոտավորապես 3 մլն մահ պայմանավորված է փողոցում օդի աղտոտվածության հետ: Մահացու է նաեւ շենքերում օդի աղտոտվածությունը: Եվ այսպես, 2012-ին մոտավորապես 6.5 մլն մահ ( ընդհանուրի 11.6 տոկոսը) կապակցված է եղել տներում կամ փողոցում օդի աղտոտվածության հետ: Ընդ որում, դրանց 90 տոկոսը բաժին էր հասնում ցածր կամ միջին եկամտով երկրներին: Իսկ մահերի 94 տոկոսը ոչ վարակիչ հիվանդույթուններից է, սրտանոթային, կաթվածներ, թոքերի քրոնիկ հիվանդություններ, թոքերի քաղցկեղ:

ԱՀԿ-ում նշում են, որ ներկայում ընդամենը յուրաքանչյուր տասներորդ մարդն է ապրում այնպիսի երկրում, որտեղ օդի մաքրությունը համապատասխանում է ԱՀԿ չափանիշներին: Ամենաաղտոտվածը Մերձավոր Արեւելքի ու Ասիայի երկրներն են:

Աշխարհում օդի աղտոտվածության մասին ԱՀԿ նոր ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է ավելի ճշգրիտ չափումներ, թե որքանով են մաքուր շնչում աշխարհի 103 երկրների բնակիչները: Քարտեզի տվյալները ընդգրկում են 2010-2015 թթ. ժամանակաշրջանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. newsonline24.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ