Հրատապ թեմա Աշխարհում
Հայաստանն առողջության միջազգային վարկանիշում 86-րդ տեղն է զբաղեցրել. news.am
Հայաստանը 86-րդ տեղն է զբաղեցրել բժշկական հեղինակավոր The Lancet բժշկական ամսագրի կազմած վարկանիշում ըստ կայուն զարգացման 33 բժշկական ցուցիչների: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Իսլանդիան, առաջին հնգյակի մեջ են մտել նաեւ Սինգապուրը, Շվեդիան, Անդորան եւ Մեծ Բրիտանիան:
Երկրների` բժշկության, կյանքի եւ առողջության հետ կապված կայուն զարգացման ինդիկատորներով վարկանիշը կառուցվում է` ելնելով 33 ցուցիչների գումարային գնահատականից, որոնցից յուրաքանչյուրը հաշվարկվում է 0-ից (վատագույն արդյունքը) մինչեւ 100 սանդղակով: Չափանիշներից հաշվի է առնվել մանկական եւ նորածնային մահացությունը, ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացությունը, երեխաների ավելորդ քաշը, ալկոհոլի օգտագործման եւ ծխելու մակարդակը, ՄԻԱՎ-ով, տուբերկուլոզով, հեպատիտ B-ով հիվանդացումը, ինչպես նաեւ ինքնասպանությունների թիվը: Բացի այդ, փորձագետներն ուսումնասիրել են բռնի գործողություններից եւ պատերազմներում մահացությունը: Յուրաքանչյուր չափանիշով հաշվարկն իրականացվել է 1990-ից մինչեւ 2015 թվականի իրավիճակի վերլուծության վրա:
Վարկանիշի առաջատարները` Իսլանդիան, Սինգապուրը եւ Շվեդիան, 100 հնարավորից 85 միավոր են հավաքել: Հայաստանը 61 միավոր է հավաքել: Վարկանիշի հեղինակները բարձր են գնահատել Հայաստանի հաջողությունները ծննդօգնության, մալարիայի եւ այլ արեւադարձային հիվանդությունների դեմ պայքարում: Վարկանիշի համաձայն, գործերը վատ չեն նաեւ երեխաների նորմալ աճի եւ զարգացման ապահովման, սանիտարական պայմանների կազմակերպման, ինչպես նաեւ հարբեցողության, ընտանեկան բռնության եւ օդի աղտոտվածության դեմ պայքարի գործում:
Ինչ վերաբերում է խնդիրներին, վարկանիշը ցույց է տվել, որ վիճակն առայժմ բավականին վատ է ջրի մաքրության եւ անվտանգության եւ հեպատիտ В-ի տարածվածության առումով: Խնդիրներ են գրանցվել նաեւ մայրական եւ մանկական մահացության, վթարների հետեւանքով վնասվածքների եւ մի շարք այլ ոլորտներում:
ԱՄՆ-ն վարկանիշում 28-րդ տեղն է զբաղեցրել ՄԻԱՎ-ի, ինքնասպանությունների եւ բռնության հետ կապված խնդիրների պատճառով: ԱՄՆ-ին հետեւում են Էստոնիան եւ Նոր Զելանդիան:
Ռուսաստանը վարկանիշում 119-րդ տեղն է զբաղեցրել 54 միջին ցուցանիշով, դա նախկին ԽՍՀՄ-ի երկրների մեջ ամենավատ վարկանիշային դիրքերից է: Ռուսաստանն առավել ցածր միավորներ է ստացել երկրում հարբեցողության հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ ինքնասպանության եւ բռնության հետ կապված խնդիրների պատճառով:
Ադրբեջանը 75-րդ տեղն է զբաղեցրել, Թուրքիան` 103-րդ, Իրանը` 104-րդ, Վրաստանը` 106-րդ:
Վերջին` 188-րդ տեղը զբաղեցրել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, որտեղ հիգիենայի պահպանման հետ կապված ամենավատ իրավիճակն է արձանագրվել, ինչպես նաեւ պատերազմներից եւ մալարիայից շատ բարձր մահացություն:
29.09.2016 Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ