Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդի ներդրման գաղափարին. news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հավանություն է տվել տղամարդկանց համար դեկրետային արձակուրդ ներդնելու գաղափարին: Նրա կարծիքով, դա կբարելավի իրավիճակն ընտանիքներում եւ կնպաստի առանց բռնության առողջ ընտանիքների ստեղծմանը:

«Մայրական առողջությունը եւ հայրերի համար դեկրետային արձակուրդը ծայրաստիճան կարեւոր են նաեւ այն պատճառով, որ ծնողներին թույլ են տալիս կյանքի ավելի լավ սկիզբ նվիրել նորածիններին», – Պան Գի Մունը նման հայտարարություն է արել Ընտանիքի միջազգային օրը, որը նշվում է մայիսի 15-ին:

Նա երկրների կառավարություններին նաեւ կոչ է արել այնպիսի օրենքներ ընդունել, որոնք ընտանիքներում բարենպաստ իրավիճակ կստեղծեն եւ կնպաստեն երեխաների նորմալ դաստիարակությանը:

Հիշեցնենք, որ շատ երկրներում հայրերի համար դեկրետային արձակուրդն արդեն վաղուց է կիրառվում: Օրինակ, Նորվեգիայում տղամարդիկ կարող են 10 շաբաթ անցկացնել տանը` երեխայի հետ, Շվեդիայում` 90 օր, իսկ Իսլանդիայում` ամբողջ 5 ամիս: Որոշ երկրներում գոյություն ունի նույնիսկ այնպիսի հասկացություն, ինչպիսին երեխային հոգ տանելու համատեղ արձակուրդն է, երբ տանը կարող են մնալ միաժամանակ հայրը եւ մայրը: Սինգապուրում, օրինակ, նման արձակուրդ կարելի է վերցնել մեկ շաբաթով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ