Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Քաղաքի բնակիչների 80 տոկոսը կեղտոտ օդ է շնչում. ԱՀԿ. news.am

Քաղաքի բնակիչների 80 տոկոսը կեղտոտ օդ է շնչում. ԱՀԿ. news.am

Քաղաքներում ապրող մարդկանց ավելի քան 80 տոկոսը կեղտոտ օդ է շնչում: Այդ խնդիրն այժմեական է աշխարհի բոլոր երկրներում, բայց աղքատ պետություններում այն հատկապես արտահայտված է: Այդ մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:  

ԱՀԿ տվյալներով, ցածր եւ միջին եկամտով երկրներում ավելի քան 100 000 բնակչություն ունեցող քաղաքների 98 տոկոսը չի համապատասխանում օդի որակի վերաբերյալ ԱՀԿ չափանիծներին: Եկամտի բարձր մակարդակով երկրներում նման քաղաքների մասնաբաժինը 56 տոկոս է: Աշխարհի ամենակեղտոտ քաղաքների ցուցակում ներառվել են Դելին, Կահիրեն եւ Դակկան:

 

Ասիայի հարավ-արեւելքի քաղաքներում եւ Միջերկրական ծովի արեւելյան ափին եւս աճում է օդի աղտոտվածության մակարդակը:

 

Ընդհանուր առմամբ, ԱՀԿ տվյալներով, օդի որակը վատանում է աշխարհի քաղաքների մեծամասնությունում. 2008-ից 2013-ին վնասակար նյութերի խտությունն աճել է 8 տոկոսով:

Հետաքրքիր է, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում քաղաքների օդը, ընդհակառակը, բարելավվում է: ԱՀԿ հրապարակած քարտեզում եվրոպական եւ ամերիկյան քաղաքների մեծամասնությունը «կանաչ գոտում» է. դրանց մթնոլորտում վնասակար նյութերի կենտրոնացումը մեծ չէ: 

ԱՀԿ մասնագետները հիշեցնում են, որ օդի աղտոտվածությունը լուրջ ազդեցություն է թողնում խոշոր քաղաքների բնակիչների առողջության վրա` մեծացնելով սրտանոթային հիվանդությունների, ուղեղի կաթվածների, շնչուղիների եւ թոքերի հիվանդությունների ռիսկը: 

 

Ավելին, օդի աղտոտվածությունը խոշոր քաղաքների բնակիչների շրջանում մահվան եւ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից է դարձել: ԱՀԿ կարծիքով, այդ խնդիրը նախ եւ առաջ հարվածում է երիտասարդության, տարեցների եւ ամենաաղքատ բնաչության առողջությանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. magspace.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ