Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Բրիտանիայում բժիշկների գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 125 հազար վիրահատություն. 1in.am

Բրիտանիայում բժիշկների գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 125 հազար վիրահատություն. 1in.am

Մեծ Բրիտանիայում բուժհաստատությունների երիտասարդ աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել են ավելի քան 125 հազար վիրահատություններ և բժշկական ընդունելություններ։ Գործադուլի նախօրեին յուրաքանչյուր երրորդ հիվանդանոց արդեն ծայրահեղ վիճակում է՝ հայտնում է Telegraph-ը։

Ապրիլի 26-ին և 27-ին ծրագրված 48-ժամյա գործադուլի ժամանակ երիտասարդ բժիշկները (այդ կատեգորիայում այն բժիշկներն են, որոնց աշխատանքային փորձը չի գերազանցում 10 տարին), ովքեր Բրիտանական բժշկական ասոցիացիայի անդամներ են, պատմության մեջ առաջին անգամ հիվանդներին չեն ցուցաբերի ընդհանրապես որևէ օգնություն, նույնիսկ՝ հրատապ։ Հիվանդանոցներում նրանց կփոխարինեն ավագ բժիշկները։

Ավելի վաղ բժիշկները բաց նամակով դիմել էին առողջապահության նախարար Ջերեմի Հանթին՝ կոչ անելով չեղարկել իրենց չգոհացնող նոր պայմանագրերի ներդրման մասին որոշումը։

Ընդհանուր առմամբ Անգլիայում մոտավորապես 55 հազար երիտասարդ բժիշկ կա, որից 37 հազարը ասոցիացիայի անդամ են։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. napoli1.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ