Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՀԿ. Միկրոցեֆալիայի հետ Զիկա տենդի կապի մասին ապացույցներն ավելանում են. news.am

ԱՀԿ. Միկրոցեֆալիայի հետ Զիկա տենդի կապի մասին ապացույցներն ավելանում են. news.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է նորածինների մոտ միկրոցեֆալիայի առաջացման եւ Զիկա տենդի միջեւ կապի շուրջ ավելի ու ավելի շատ վկայությունների մասին: Սակայն դա ապացուցելու համար կարող է 4-5 ամիս պահանջվել:

ԱՀԿ-ն ծրագրում է հանդիպում կազմակերպել մարտի 7-9-ը, որի ընթացքում քննարկվելու են Զիկայի ախտորոշման ու այդ հիվանդության դեմ պատվաստման մեթոդները: Reuters-ը, վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությունը, հաղորդում է, որ հանդիպումը նման է լինելու Էբոլայի ժամանակ անցկացված քննարկումներին:

Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մոծակների միջոցով փոխանցվում է մարդուն: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ միկրոցեֆալիա է առաջացնում՝ ուղեղի համար հնարավոր ծանր վտանգով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. world.fedpress.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ