Հրատապ թեմա Աշխարհում
Զիկա հարուցիչ. Օբաման անհապաղ գործողությունների կոչ է անում. news.am
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Զիկա հարուցիչի տարածման դեմ պայքարի նպատակով անհապաղ գործողությունների կոչ է անում: Նրա խոսքով, անհրաժեշտ է արագացնել պատվաստանյութի մշակումը եւ այդ վտանգավոր հարուցիչից բուժումը, տեղեկացնում է BBC-ն:
«Նախագահն ընդգծել է հետազոտություններն արագացնելու եւ ավելի լավ ախտորոշման թեստեր, պատվաստանյութ եւ բուժման մեթոդներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ համոզվել, որ ամերիկացիները բավարար տեղեկություններ ունեն Զիկա հարուցիչի մասին», - ասվում է Սպիտակ Տան հայտարարության մեջ:
Նախագահի մամուլի քարտուղարը եւս ընդգծել է այդ հարուցիչի վերաբերյալ տեղեկությունների տարածման կարեւորությունը, որպեսզի ամերիկացիներն իմանան, թե ինչպես պաշտպանվեն դրանից:
ԱՀԿ տվյալների համաձայն, ռիսկ կա, որ այդ հարուցիչը շուտով կտարածվի երկու Ամերիկաների ամբողջ տարածքում: Հիվանդության բռնկումներ են գրանցվել Ասիայի, Աֆրիկայի, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկրում: Վարակի ախտանիշներն են. տենդը, կոնյուկտիվիտը եւ գլխացավը: Շատ մասնագետների կարծիքով, հարուցիչը հատկապես վտանգավոր է հղի կանանց եւ նրանց երեխաների համար, որովհետեւ վնասում է վերջիններիս ուղեղը եւ միկրոցեֆալիայի է հանգեցնում: Այդ կապակցությամբ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում կանանց խնդրում են հետաձգել հղիությունը:
Բրազիլիայում, BBC տվյալների համաձայն, այդ հարուցիչով վարակման արդեն 3893 դեպք է գրանցվել (չնայած տարեկան միջինը մոտավորապես 160 մարդ է վարակվում): Վերջերս այդ հարուցիչը հայտնաբերվել էր Դանիայի բնակչի մոտ, ով վերադարձել էր Լատինական Ամերիկա ուղեւորությունից: Վարակման առանձին դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Բրիտանիայում եւ Շվեդիայում: AP գործակալության տվյալներով, հարուցիչը հայտնաբերվել է նաեւ ամերիկյան Վիրջինիա եւ Արկանզաս նահանգների երկու բնակչի մոտ:
29.01.2016 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ