Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը և Բիլ Գեյթսն ավելի քան 4,5 մլրդ դոլար կհատկացնեն մալարիայի դեմ պայքարին. tert.am

Մեծ Բրիտանիայի կառավարությունը և Բիլ Գեյթսն ավելի քան 4,5 մլրդ դոլար կհատկացնեն մալարիայի դեմ պայքարին. tert.am

Մեծ Բրիտանիայի կառավարությունը և Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն առաջիկա 5 տարիներին ավելի քան 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար կտրամադրեն մալարիայի դեմ պայքարի համար։ Այդ մասին Microsoft ընկերության հիմնադրի և Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի համատեղ հայտարարությունը հրապարակվել է The Times թերթում, գրում է ТАССը։

«Մենք լավատեսորեն ենք նայում նրան, որ մեր կյանքի ընթացքում կկարողանանք վերացնել մալարիան և այլ մահացու արևադարձային հիվանդություններ, ինչպես նաև դիմակայել առաջացող վտանգներին՝ աշխարհն ավելի անվտանգ դարձնելով բոլորի համար»,- ասված է համատեղ հայտարարությունում:

Բրիտանիայի կառավարությունն այդ նպատակների համար տարեկան 500 միլիոնական ֆունտ ստերլինգ (715 միլիոն ԱՄՆ դոլար) է հատկացնելու բյուջեից և ուղղելու է դրանք բրիտանացի գիտնական Ռոնալդ Ռոսի անվան հիմնադրամ։ Ռոսը 1902 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել բացահայտման համար, որ մալարիայի տարածողները մոծակներն են:

Գեյթսերի հիմնադրամը հիվանդության դեմ պայքարին ուղղված գիտական գործունեությանն աջակցության համար տրամադրելու է տարեկան 200 միլիոն ԱՄՆ դոլար։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ