Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Սուդանում մոտ 2 միլիոն երեխա տառապում է թերսնումից. ՅՈՒՆԻՍԵՖ. 1in.am

Սուդանում մոտ 2 միլիոն երեխա տառապում է թերսնումից. ՅՈՒՆԻՍԵՖ. 1in.am

Սուդանում 5 տարեկանից փոքր մոտ 2 միլիոն երեխա տառապում է թերսնումից: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Հեյրատ Կաբիլարին՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Սուդանի տարբեր շրջաններում 5 տարեկանից փոքր երեխաների մոտ 38%-ը տառապում է քրոնիկ թերսնումից, նրանց թիվը հասնում է 2 միլիոնի»,- նշված է Կաբիլարիի հայտարարության մեջ:

Ընդ որում, նա նշել է, որ այդ 2 միլիոնից մոտ 550 հազարը մահվան շեմին է սննդամթերքի պակասի պատճառով: Նրանց մեծ մասն ապրում են արևելյան աղքատ շրջաններում, որտեղ կառավարական ուժերի և անջատողականների միջև պարբերաբար բռնկվում են ռազմական գործողություններ:

Կաբիլարիի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամեն տարի բուժմամբ է ապահովում սովից տառապող մոտավորապես 150 հազար երեխաների: Նա Սուդանի կառավարությանը և միջազգային հանրությանը կոչ է արել այդ շրջաններում ավելացնել մարդասիրական օգնությունները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ