Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Գլոբալ տաքացումը կազդի սեռական կյանքի եւ ծնելիության վրա. news.am

Գլոբալ տաքացումը կազդի սեռական կյանքի եւ ծնելիության վրա. news.am

Գլոբալ տաքացումը մարդկությանը սպառնացող լրջագույն վտանգներից է եւ ո՛չ միայն երաշտների եւ վարարումների պատճառով։ Պարզվում է, որ գլոբալ տաքացումը կարող է ազդել նաեւ մարդկանց սեռական կյանքի վրա եւ նվազեցնել ծնելիությունը։ 

Ինչպես նշում են Տնտեսական հետազոտությունների ազգային գրասենյակի մասնագետները (National Bureau of Economic Research), օդի ջերմաստիճանի ավելացմանը զուգահեռ՝ մարդիկ կարող են պակաս հակված լինել սեքսով զբաղվելու, ինչի հետեւանքով սեռական գործողությունների հաճախությունը կարող է նվազել։

Կազմակերպության զեկույցի համաձայն, առանձնահատուկ շոգ օրվանից 9 ամիս անց ծնելիությունն ավելի զով օրերի համեմատ նվազում է  0,7 տոկոսով։  Դա նշանակում է, որ ջերմաստիճանի բարձրացումը կրճատում է ծնելիությունը՝ նվազեցնելով զուգընկերոջ հանդեպ սեռական հետաքրքրությունը։ Ծայրաստիճան բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ծնելիության զգալի անկման, ասում են հետազոտողները՝ հավելելով, որ ջերմաստիճանի փոփոխությունները կարող են ազդել  նաեւ սեռական հորմոնների մակարդակի վրա։ Բացի այդ, բարձր ջերմաստիճանը կարող է բացասաբար ազդել նաեւ վերարտադրողական առողջության, տղամարդու սերմնահեղուկի որակի, ինչպես նաեւ կանանց ձվազատման վրա։

Փորձագետների խոսքով, ծնելիության նվազումը շատ լուրջ խնդիր է շատ երկրների համար, այսինքն տվյալ արդյունքները պիտի ի գիտություն ընդունվեն տվյալ պետությունների ղեկավարների կողմից։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. eircenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ