Հրատապ թեմա Աշխարհում
ՄԻԱՎ վարակի դեմ բուժումը պիտի սկսվի ախտորոշումից անմիջապես հետո․ ԱՀԿ ուղեցույցները. news.am
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հակառետրովիրուսային դեղամիջոցների վերաբերյալ նոր ուղեցույցներ է թողարկել։ Նոր ուղեցույցների համաձայն, հակառետրովիրուսային դեղամիջոցները պիտի նշանակվեն ՄԻԱՎ վարակի ախտորոշումից հետո՝ ամենակարճ ժամկետում, անկախ CD4 բջիջների քանակից (CD4 բջիջների քանակը մարդու իմունային համակարգի ցուցիչն է)։ Այդ փաստաթղթում նաեւ խորհուրդ է ներառված․ վարակման հնարավորինս բարձր ռիսկի ենթակա մարդկանց համար ապահովել ՄԻԱՎ վարակի միջկոնտակտային կանխարգելումը։ «Այս ուղեցույցների անհապաղ կիրառումը կարող է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում արմատականորեն փոխել ՄԻԱՎ/ՁԻԱՀ ոլորտում առկա իրավիճակը,- ասել է UNAIDS-ի (ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ Միասնական ծրագիրը) տարածաշրջանային տնօրեն Վինեյ Սալդանան։ Սա բացառիկ հնարավորություն է՝ տարածաշրջանի երկրների ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց համար բուժման համաշխարհային ստանդարտ ապահովելու եւ հարյուր-հազարավոր կյանքեր փրկելու համար»։
Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը մնում է աշխարհի այն հատվածներից մեկը, որտեղ ՄԻԱՎ-ի դեմ բուժում ստացող մարդկանց թիվն ամենափոքրն է։ UNAIDS-ի վերջին տվյալների համաձայն, 2014 թ. Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց միայն 19%-ն է հակառետրովիրուսային բուժում ստացել (տարածաշրջանում ՄԻԱՎ ունեցող մեկ ու կես միլիոն մարդուց ընդամենը 285 000-ը)։ Բուժման ընդգրկումը մի շարք այլ երկրներում 40% է կազմում, ինչպես օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Սահարայից դեպի հարավ ընկած աֆրիկյան երկրներում, Կարիբյան ավազանի երկրներում, եւ շարունակում է աճել։ ԱՀԿ ուղեցույցները, որոնք նախապատրաստվել են UNAIDS-ի աջակցությամբ, պայմանավորված են նոր գիտական ապացույցների եւ արդյունքների ի հայտ գալով, որոնք կուտակվել են վերջին 12 ամիսների ընթացքում։ Մասնավորապես, ստացվել են միջազգային կլինիկական START (Strategic Timing of Antiretroviral Treatment) փորձարկման արդյունքները, որոնք համոզիչ կերպով ապացուցել են հակառետրովիրուսային դեղամիջոցներով բուժումը հնարավորինս արագ սկսելու առավելությունները։ Ուղեցույցները կօգնեն իրականացնել UNAIDS-ի առաջարկած արագացման (Fast-Track) ռազմավարությունը, որը նախատեսում է մինչեւ 2020 թվականը մի քանի առանցքային նպատակի իրականացում։ Այդ նպատակներն են․ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պիտի իմանա իր վարակված լինելու մասին, ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին տեղյակ մարդկանց 90%-ը պիտի բուժում ստանալու հնարավորություն ունենա, ՄԻԱՎ-ից բուժվող մարդկանց 90%-ը պիտի չորոշարկված վիրուսային ծանրաբեռնվածություն ունենա։ Առանցքային նպատակները ներառում են նաեւ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի կրճատում 75 %-ով եւ մինչեւ 2020 թ. խտրականության իսպառ վերացում։
UNAIDS-ը եւս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ոք տեղեկացված լինի իր ՄԻԱՎ-կարգավիճակին եւ ինքը որոշի՝ ընդունե՞լ հակառետրովիրուսային թերապիա եւ ճշգրիտ երբ սկսել դա։ Մարդիկ պետք է ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման վերաբերյալ որոշում կայացնեն՝ տիրապետելով ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությանը եւ կամավոր կերպով։ Հակառետրովիրուսային թերապիայի եւ մինչկոնտակտային կանխարգելման ավելի լայն եւ իրավահավասար հասանելիության համար անհրաժեշտ կլինի ակտիվացնել գործունեությունը սոցիալական եւ իրավական խոչընդոտների վերացման ուղղությամբ ՝ այն խոչընդոտների, որոնք խանգարում են, որ ՄԻԱՎ-ով վարակված եւ վարակման առավել բարձր ռիսկի ենթակա բնակչության խմբերը առողջապահական ծառայություններ ստանան։
06.10.2015 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ