Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ճապոնիայի հիվանդանոցներում մատուցում են բարձրակարգ ուտեստներ. 1in.am

Ճապոնիայի հիվանդանոցներում մատուցում են բարձրակարգ ուտեստներ. 1in.am

Ճապոնացի բլոգեր Նավեր Մատոմեն սոցցանցերում մեծ հիացմունք է առաջացրել՝ տեղադրելով ուտեստների լայն տեսականին, որը մատուցում են Ճապոնիայի հիվանդանոցներում: Դրանցում կան այնքան խորտիկներ, որքան չես հանդիպի ամերիկյան ռեստորաններում:

Ամեն օր այցելուները ստանում են ճաշատեսակների ամբողջական ընտրանի, որտեղ ներառված են բրինձ, ձուկ կամ թռչնամիս, սոյայից մթերքներ, բանջարեղեն, միրգ և թեյ: Մթերքների մեծ մասը տեղական են և սեզոնային, ինչը նշանակում է, որ դրանք թարմ են, պահածոյացված կամ սառեցված չեն:

Հաշվի առնելով, որ ուտելիքը մատուցվում է ճապոնական ավանդույթի համաձայն՝ բազմաթիվ փոքրիկ ափսեներով, ինչպես նաև գույների համադրությունը և կոմպոզիցիան՝ կարելի է ասել, որ հիվանդանոցի սովորական ընթրիքը չի տարբերվում սրճարանային ընթրիքից:

Բուժաշխատողների այդպիսի վերաբերմունքը բացատրվում է հիվանդների շուտափույթ ապաքինմանն ուղղված նրանց մտահոգությամբ: Որպեսզի խթանեն հիվանդների ախորժակը, խոհարարներն աշխատում են ուտելիքը հնարավորինս գրավիչ դարձնել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. drugoe-tours.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ