Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Դիաբետով տառապողների թիվը 10 տարվա ընթացքում աճել է 62 տոկոսով. med.news.am

Դիաբետով տառապողների թիվը 10 տարվա ընթացքում աճել է 62 տոկոսով. med.news.am

Մեծ Բրիտանիայում դիաբետով տառապողների թիվը 10 տարվա ընթացքում աճել է 62 տոկոսով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ եթե դիաբետի «համաճարակի» նկատմամբ վերահսկողություն չսահմանվի, դիաբետն ու ճարպակալումը կդառնան շատ մեծ խնդիր առողջապահական համակարգի համար:

Բրիտանական NHS-ի տվյալներով՝ 2013-2014 թվականներին դիաբետ ունեցողների քանակն աճել է մինչեւ 3.3 միլիոն, 2004-2005 թվականներին այդ թիվը 2 միլիոնով պակաս էր: Միայն վերջին տարվա ընթացքում այդ թիվն աճել է մոտավորապես 125 հազարով: Այդքան բնակչություն, համեմատության համար, ունի անգլիական փոքր որեւէ քաղաք՝ օրինակ, Նորվիչը:

Բացի այդ՝ բացառված չէ, որ մոտավորապես 590 հազար մարդ դեռեւս չգիտի, որ դիաբետ ունի: Ստացվում է, որ յուրաքանչյուր 16-րդ բրիտանացին դիաբետ ունի, որը կարող է տեսողության կորստի, ոտքերի անդամահատման, երիկամային խնդիրների ու ինսուլտի պատճառ դառնալ:  Ընդ որում՝ դիաբետիկների 90 տոկոսը տառապում է երկրորդ տիպի դիաբետով, որի հիմնական պատճառն անառողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության պակասն է: Եվ միայն 10 տոկոսն առաջին տիպի դիաբետ ունի, որը, ի տարբերություն երկրորդ տիպի դիաբետի, հնարավոր չէ կանխարգելել:

Բրիտանական առողջապահական համակարգը դիաբետի վրա տարեկան 10 միլիարդ ֆունտ է ծախսում, ընդ որում՝ այս գումարի 80 տոկոսն ուղղվում է դիաբետի այն հետեւանքների բուժմանը, որոնք հնարավոր է կանխարգելել:

Առաջին տիպի դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր ինսուլինային ներարկումներ կատարել, հետեւել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակին, ինչպես նաեւ առողջ ապրեկակերպով ապրել, քանի որ դա թույլ կտա խուսափել այս հիվանդության առաջացրած բարդություններից:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. lisavika.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ