Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՄՆ-ում հավանության են արժանացրել ատոմային պայթյուններից տուժածների համար առաջին դեղորայքը. news.am

ԱՄՆ-ում հավանության են արժանացրել ատոմային պայթյուններից տուժածների համար առաջին դեղորայքը. news.am

Քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունների դեմ պայքարելու համար երկար ժամանակ օգտագործվող  դեղորայքն ԱՄՆ-ում թույլատրել են օգտագործել ատոմային աղետների հետեւանքով ի հայտ եկող ռադիոակտիվ ճառագայթման դեմ, հայտնում է Gizmag-ը:

 

Նեյպոգենը (ֆիլգրաստիման) սինթետիկ սպիտակուց է, որը խթանում է արյան սպիտակ մարմինների աճը: Երբ քիմիաթերապիայի կամ ռադիոթերապիայի արդյունքում լեյկոցիտների ձեւավորումը դանդաղում է, իսկ դրանց քանակը՝ նվազում, նեյպոգենը խթանում է արյան սպիտակ մարմինների աճը, հասունացումն ու դուրսբերումը ոսկրածուծից:

 

Այս նպատակների համար դեղն օգտագործվում էր դեռեւս 1991 թվականից, սակայն միայն այժմ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) հավանության արժանացրեց Մերիլենդի համալսարանի գիտնականների երկարատեւ հետազոտությունների արդյունքը, եւ Նեյպոգենը դարձավ առաջին պաշտոնական դեղորայքը, որը կապված է ճառագայթային հիվանդությունը հեմատոպոետիկ (արյունաստեղծ) գործընթացների հետ:

 

Կլինիկական փորձարկումներն անցկացվել են կենդանիների վրա, քանի որ ԱՄՆ-ում այժմ գրեթե չկան ատոմային պայթյունների զոհ դարձած մարդիկ:

 

Նեյպոգենն այժմ ընդգրկվել է ԱՄՆ ռազմավարական պահուստի մեջ, որտեղ կան հակաբիոտիկներ, պատվաստանյութեր, հակաթույներ եւ այլ միջոցներ, որոնք պետք է բաժանվեն բնակչությանը քիմիական, կենսաբանական կամ ռադիացիոն աղետի դեպքում: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. nuina.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ