Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Բժիշկները հեռախոսազանգերն ու SMS-ներն օգտագործել են՝ պաշտպանելու կանանց անցանկալի հղիությունից. 1in.am

Բժիշկները հեռախոսազանգերն ու SMS-ներն օգտագործել են՝ պաշտպանելու կանանց անցանկալի հղիությունից. 1in.am

Գիտնականները պարզել են, որ հեռախոսազանգերի և SMS-հաղորդագրությունների օգտագործումը կարող է զգալիորեն ազդել  կանանց՝ անցանկալի հղիությունից պաշտպանող ներարկումներով պայմանավորված կլինիկաներ այցելելու պարբերականության վրա: Հետազոտողների աշխատանքին նվիրված հոդվածը հրապարակվել է Journal of Adolescent Health ամսագրում:

 

Բժիշկների հետազոտությանը մասնակցել է 13-21 տարեկան 100 կին, ովքեր այցելել են Բալթիմոր քաղաքի կլինիկաներից մեկը՝ անցանկալի հղիությունը կանխարգելող ներարկում անելու համար: Այդպիսի ներարկում անհրաժեշտ է ստանալ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ:

 

Կանայք 2 խմբի են բաժանվել: Մի խումբը նոր ներարկման օրվանից 3 օր առաջ այդ մասին հիշեցնող հեռախոսազանգեր է ստացել, երկրորդը՝ SMS-հաղորդագրություններ, որոնց մասնակիցներին խնդրել են պատասխանել: Փորձը տևել է 9 ամիս: Արդյունքները ցույց են տվել, որ ստուգողական խմբերի կանայք կլինիկա են այցելել շատ ավելի կոկիկ, քան նրանք, ովքեր հիշեցում չեն ստացել. մինչև 3-րդ ներարկումը «հասել է» փորձի մասնակիցների 69%-ը:

 

Ըստ բժիշկների՝ իրենց փորձը կարող է օգտագործվել հիվանդանոցների պացիենտների այլ բաների, օրինակ՝ դեղերի ընդունման կամ կանխարգելիչ զննման համար այցերի մասին հիշեցնելու համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. doctorpiter.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ