Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Նեպալցին անվճար վիրահատությամբ վերականգնել է ավելի քան 100.000 չքավոր մարդկանց տեսողությունը (լուսանկարներ, տեսագրություն). tert.am

Նեպալցին անվճար վիրահատությամբ վերականգնել է ավելի քան 100.000 չքավոր մարդկանց տեսողությունը (լուսանկարներ, տեսագրություն). tert.am

Նեպալցի ակնաբույժ Սանդուկ Ռուիտն, առանց որևէ մեկի օգնության ,անվճար բուժում է աղքատ և ցածր եկամուտ ունեցող բնակչության կուրությունը, քանի որ չքավորների համար առողջապահական ծառայությունները հասանելի չեն՝ ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, գրում է odditycentral.com-ը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կուրություն ունեցող բնակչության 90%-ը բնակվում է ցածր եկամուտ ունեցող համայնքներում, իսկ նրանցից 80%-ի կուրությունը բուժելի է:

 

Սանդուկն այն համոզմունքին է, որ ամենաաղքատ մարդիկ արժանի են բարձրորակ ակնաբուժական ծառայությունների, նա որոշել է բուժել կարիքավոր մարդկանց:

 

1994-ին բժիշկը բացել է իր հիվանդանոցը, որը գտնվում է Կատմանդուում: 

 

Հիմնականում հիվանդների մոտ ախտորոշվում է կատարակտ: Կատարակտը համարվում է աշխարհի ամենատարածված աչքի հիվանդություններից մեկը:

 

Կատարակտն աչքի հիվանդություն է, որն արտահայտվում է ոսպնյակի ամբողջական կամ մասնակի պղտորումով, տեսողության սրության խանգարումով՝ ընդհուպ մինչև կուրություն:

 

Ակնաբույժ Սանդուկը հեռացնում է խավարած ոսպնյակը և այն փոխարինում արհեստական ոսպնյակով։  Այս վիրահատությամբ տեսողությունը հաջողությամբ վերականգնվում է։

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ