Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Եվրամիությունը Էբոլայի վերաբերյալ գիտաժողով կհրավիրի. news.am

Եվրամիությունը Էբոլայի վերաբերյալ գիտաժողով կհրավիրի. news.am

Եվրոպական միությունը մտադիր է միջազգային գիտաժողով անցկացնել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ԵՄ-ի համակարգող Քրիստոս Ստիլիանիդիսը գերմանական Die Welt-ին տրված հարցազրույցում:

 

«Ես որոշել եմ 2015 թ. առաջին ամիսների ընթացքում միջազգային գիտաժողով հրավիրել վիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ»,-ասել է քաղաքագետը: Գիտաժողովի ընթացքում կքննարկեն հատուկ միջոցները, եւ երկարաժամկետ ռազմավարություն կմշակեն, որպեսզի կանխեն հիվանդության տարածումը: Այս մասին հաղորդում է BFM.ru-ն:

 

ԵՄ-ի համակարգողը նշելե է նաև,որ Եվրամիությանը կոչ է արել ավելի մեծ թվով բժշկական անձնակազմ տրամադրել եւ մեծացնել համաճարակից տուժած Արեւմտյան Աֆրիկայի երկրների ֆինանսավորումը: Ստիլիանիդիսը կարծում է, որ Էբոլա վիրուսի դեմ պայքարում հասել են կրիտիկական կետի. 2014 թ. մահացու վիրուսի հարուցած հիվանդությունից մահացել է 375 բուժաշխատող:

 

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի տվյալներով Էբոլա վիրուսից մահացածների թիվը գրեթե 8 հազար մարդ է կազմում, ավելի քան 20 հազարն էլ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. paranormal-news.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ