Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Պենտագոնի հետ համատեղ մշակված Էբոլայի դեմ կանադական պատվաստանյութը կփորձարկվի Գվինեայում. news.am

Պենտագոնի հետ համատեղ մշակված Էբոլայի դեմ կանադական պատվաստանյութը կփորձարկվի Գվինեայում. news.am

Կանադական Tekmira դեղագործական ընկերությունը 2015 թ. սկզբում Գվինեա կմատակարարի սեփական արտադրության Էբոլայի դեմ պատվաստանյութը եւ կսկսի մարդկանց վրա կլինիկական փորձարկումները։

 

Ընկերության հայտարարության համաձայն՝ այն Գվինեային կտրամադրի TKM-Ebola-Guinea պատվաստանյութը։ Մարդկանց վրա կլինիկական փորձարկումները կիրականացնի Օքսֆորդի համալսարանը։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ին, ներկա պահին հենց այդ նպատակների համար պատրաստ է դեղամիջոցի 100 դեղաչափ։

 

Ավելի վաղ ԱՄՆ սննդի եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը ղեկավարությանը թույլ էր տվել Tekmira-ի դեղամիջոցի մասնակի կլինիկական փորձարկումներ իրականացնել Էբոլա տենդի բուժման համար։ Ընկերությունը նշել է, որ դեղամիջոցը մշակվել է կենսապահպանության գծով Պենտագոնի ստորաբաժանման մասնագետների հետ համատեղությամբ։

 

ԱՀԿ-ի վերջին տվյալներով հեմոռագիկ Էբոլա մահացու տենդի վիրուսի զոհերի թիվը երեք տուժող երկրներում կազմել է 7518 մարդ, իսկ վարակվածների թիվը՝ 19 340 մարդ։

 

Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում 7373 մահացածների եւ 19031 վարակակիրների մասին։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.dialog.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ