Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ֆրանսիայում բուժաշխատողները գործադուլ են հայտարարել. 1in.am

Ֆրանսիայում բուժաշխատողները գործադուլ են հայտարարել. 1in.am

Ֆրանսիայում Սուրբ Ծնունդի նախաշեմին բուժաշխատողները գործադուլներ են կազմակերպել, գրում է TASS-ը: Առաջինը գործադուլի մասին հայտարարել են անհապաղ բժշկական օգնության ծառայության աշխատակիցները, ովքեր բողոքում են աշխատանքային ծանր պայմաններից և աշխատավարձերի բարձրացում են պահանջում:

 

Արհմիությունների գնահատականների համաձայն՝ ակցիային կարող են մասնակցել անհապաղ բուժօգնության ծառայության աշխատակիցների մինչև 80%-ը: Բողոքի ակցիայի մասնակցիները նշում են, որ գործադուլի օրերին բուժաշխատողները նախկինի պես կաշխատեն, սակայն իրենց խալաթներին հատուկ կապիչներ և բացատրական գրառումներ կփակցնեն:

 

Ներկա պահին գործադուլավորների և կառավարության միջև ինտենսիվ բանակցություններ են ընթանում: Ինչպես կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը՝ հավանականությունը մեծ է, որ արդեն մոտակա ժամերին կողմերը փոխհամաձայնության կգան: «Քննարկումները դրական արդյունք են տվել, ես փաստաթուղթ եմ ստորագրել աշխատանքային գրաֆիկների վերանայման վերաբերյալ, որը պետք է վերջ տա գործադուլներին»,- հայտնել է նախարարը:

 

Բժիշկների հիմնական պահանջներից մեկը ներկայիս շաբաթական 60 աշխատաժամերը 48-ով փոխարինելն է, ինչպես նաև արտաժամյա աշխատանքի դիմաց վճարելը: Արհմիություններում ենթադրում են, որ կառավարությունը պատրաստ է ընդառաջել բուժաշխատողներին, չնայած նշում են, որ այս պահին գործադուլի դադարեցման մասին խոսելը վաղաժամ է:

 

Երեքշաբթի գործադուլներ կարող են սկսել մնացած բուժաշխատողները: Ոլորտի միացյալ արհմիությունների կոչով նրանք հիվանդների ընդունելությունը կդադարեցնեն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. napoli1.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ