Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Բժիշկները հայտնել են Հնդկաստանում 2013-ին 1.3 մլն երեխայի մահվան մասին. 1in.am

Բժիշկները հայտնել են Հնդկաստանում 2013-ին 1.3 մլն երեխայի մահվան մասին. 1in.am

2013 թվականին Հնդկաստանում մինչև 5 տարեկան 1.3 մլն երեխա է մահացել: Այս մասին ասվում է British Medical Journal-ի կայքում, որում հղում է արվում գիտնականների միջազգային խմբի հետազոտությանը:

 

Մինչև 5 տարեկան երեխաների մահացության հիմնական պատճառներից մեկը բնակչության լայն շերտերի համար բժշկական ծառայությունների անբավարար հասանելիությունն է: Այսպիսով՝ վաղաժամ ծննդի հետևանքով առաջացած բարդություններից 2013-ին Հնդկաստանում մոտ 300 հազար երեխա է մահացել:

 

Հնդկաստանը մինչև 5 տարեկան երեխաների մահացության բարձր ցուցանիշ ունեցող 5 երկրներից մեկն է: Մնացած 4 երկրներն են` Նիգերիան, Պակիստանը, Չինաստանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:

 

Ընդհանուր առմամբ՝ 2013-ին մանկական մահացությունը կազմել է 6.3 մլն: Համաձայն գիտական տվյալների՝ դեպքերի 51.8 տոկոսի պատճառը ինֆեկցիոն հիվանդություններն են:

 

Մահացության երեք հիմնական պատճառներից առաջինը վաղաժամ խնդրով պայմանավորված բարդություններն են, երկրորդն առնչվում է թոքաբորբի, կարմրուկի և դիսպեպսիայի հետ, երրորդը՝ ծննդաբերական բարդությունների:

 

Գիտնականաները նշում են, որ 2000 թվականի համեմատ մանկական մահացության մակարդակը նվազել է 6 մլն-ով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. yakiev.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ