Հրատապ թեմա Աշխարհում
Հակաբիոտիկների մասին իրազեկման օրը եվրոպական տարածաշրջանը նշում է «Ամենուրեք պատասխանատու է յուրաքանչյուր ոք» կարգախոսով
Նոյեմբերի 18-ը Եվրոպայում հակաբիոտիկների մասին իրազեկվող օրն է: 2014թ. հակաբիոտիկների մասին իրազեկման օրը եվրոպական տարածաշրջանը նշում է «Ամենուրեք պատասխանատու է յուրաքանչյուր ոք» կարգախոսով: Այդ մասին այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ խոսել են ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի (ԱՀԿ) և ՀՀ ԱՆ Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները:
Բանախոսների փոխանցմամբ`Եվրոպայում հակաբիոտիկների մասին իրազեկման օրը, ԱՀԿ-ն կոչ է անում դեղագործական ծառայությունների օգնությամբ խթանել հակամանրէային դեղերի խելամիտ օգտագործումը Եվրոպայում:
«Պետք է փոխել բնակչության շրջանում արմատացած այն պատկերացումները, թե դեղատունը խանութի պես մի բան է, և դեղագործական ծառայությունների մի նոր մշակույթ ձևավորել: Որոշ երկրներում այդ մշակույթն արդեն իսկ ձևավորվում է, սակայն անհրաժեշտ է, որպեսզի այս նոր մոտեցումն ամենուրեք կանոն դառնա»,- ասել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը` հավելելով, որ դեղերը բնակչությանը դուրս են գրում դեղագետների կողմից, ուստի նրանք մեր կարևոր դաշնակիցներն են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարում: Հետևաբար, դեղագետները պետք է հնարավորություն ունենան ճշգրիտ տեղեկություններ տրամադրելու և խորհրդատվություն իրականացնելու հակաբիոտիկների պատշաճ կիրառման վերաբերյալ:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակամանրէային դեղերի նշանակումների ավելի քան 40%-ը հիմնավորված չէ:
Բանախոսների փոխանցմամբ՝ խոսքը հատկապես վերաբերում է մրսածության և անգինայի ժամանակ նշանակվող հակաբիոտիկներին: Նշված հիվանդություններն առավել հաճախ պայմանավորված են վիրուսներով, իսկ հակաբիոտիկները վիրուսների վրա չեն ազդում: Բացի այդ, մի շարք երկրներում մարդիկ հակված են ինքնաբուժությամբ զբաղվելու: Հակամանրէային դեղերի ոչ ռացիոնալ կիրառումը հակաբիոտիկների նկատմամբ հարաճող կայունության հիմնական շարժիչ ուժն է:
Ի դեպ, այս երևույթի դեմ պայքարելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է իրականացնել համակարգված միջոցառումներ` ապահովելով համաճարակաբանական հսկողություն, հակաբիոտիկների կիրառման մշտադիտարկում, ներդնելով որակի ապահովման համակարգ, միջոցներ ձեռնարկելով կանխելու հակաբիոտիկների անկառավարելի կիրառումը` միայն դեղատոմսերով դրանք բաց թողնելու, նշանակման հիմնավորվածությունն ու ճիշտ դեղաչափումը վերահսկելու ճանապարհով, միաժամանակ անհրաժեշտ է մշտապես թարմացնել բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ախտորոշիչ միջոցների զինանոցը, բարձրացնել բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների իրազեկությունը, իրականացնել դեղակրթական միջոցառումներ և քարոզարշավներ:
20.11.2014 Կարդացեք նաև
28.11.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ