Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Fujifilm-ն իր՝ Էբոլա վիրուսի դեմ մշակված դեղամիջոցի արդյունավետության մասին է հայտարարել. artsakhpress.am

Fujifilm-ն իր՝ Էբոլա վիրուսի դեմ մշակված դեղամիջոցի արդյունավետության մասին է հայտարարել. artsakhpress.am

Ճապոնական Fujifilm Holdings Corp կորպորացիայի ջանքերով մշակված՝ ավիգան անվամբ հայտնի դեղամիջոցը դրական արդյունքներ է արձանագրել՝ Էբոլա տենդի դեմ պայքարում:

 

Ինչպես ընկերության նախագահ Սիգետակա Կոմորին է Տոկիոյում կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարել, դեղամիջոցի փորձարկմանը ենթարկված չորս վարակակիր հիվանդները ներկայումս արդեն ապաքինման փուլում են գտնվում:

 

«Ենթադրում ենք, որ մեր դեղամիջոցը խիստ արդյունավետ է գտնվելու՝ հիվանդության բուժման գործում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, հայտարարել է Fujifilm-ի նախագահը:

 

Ավիգանը, որը նաեւ ֆավիպիրավիր անվամբ է հայտնի, դեռեւս 1998թ. է մշակվել եւ պոլիմերազի՝ բազմացման նպատակով վիրուսի կողմից օգտագործվող ֆերմենտի նկատմամբ հարձակողական գործողություններով է բնորոշվում: Ավելի վաղ ավիգանը գրիպի դեմ կիրառման ենթակա դեղամիջոցի վկայագրման գործընթաց է անցել:

 

Fujifilm ընկերությունը նախկինում լուսա- եւ տեսաժապավեննի խոշորագույն արտադրողներից մեկն էր, սակայն, ավելի ուշ, դադարեցրել է դրանց արտադրությունը եւ գործունեության այլ ոլորտների, մասնավորապես՝ դեղագործության անցել:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ