Հրատապ թեմա Աշխարհում
Հնարավոր է արդյո՞ք բանանը Էբոլայի վիրուսակիր լինի. artsakhpress.am
Վերջերս լայն հնչեղություն ձեռքբերած Էբոլա վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասվել է ամենավտանգավոր հիվիանդությունների թվին՝ դառնալով հանրային առողջապահության գլխավոր ու ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ (հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն) օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ինչպես բոլոր երկրները, այնպես էլ հայկական երկու հանրապետությունները պետք է բոլոր ուժերն ու հնարավորությունները կենտրոնացնեն այդ հիվանդության դեմ պայքարելու, ինչպես նաև ավելի ճկուն ու լիարժեք արձագանքման համակարգ ունենալու համար։
«Էբոլայի նախնական ախտանշանները շատ նման են գրիպին՝ ջերմությոն, հազ, թուլություն։ Այդ առումով ներկայումս շատ է կարևորվում բուժանձնակազմերի զգոնությունը և այս հիվանդության մասին լիարժեք գիտելիքների տիրապետումը։ Նրանք նախևառաջ պետք է տեղեկանան արդյոք հիվանդը բացակայել է հանրապետությունից, որտեղ է գտնվել, ինչպիսի ախտանշաններ ունի։ Հանրության լայն խավերի շրջանում տեղեկացվածության ապահովումը նույնպես նպաստում է Էբոլայի դեմ արդյունավետ պայքարելու համար։
Ի ուրախություն մեզ ՀՀ-ում և Արցախում ձևավորված են Էբոլայի դեմ պայքարի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կադրային ռեսուրսներ , լաբորատորիա, արագ արձագանքման խմբեր, անհատական պաշտպանիչ արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և այլն։ Այսօր արդեն տրամադրվել է մեթոդագործնական օգնություն՝ Էբոլայի առանձնահատկությունների, կանխարգելման, բուժման, մեկուսացման մասին։Կարծում եմ, որ այդ ամենի արդյունքում, այս նոր մարտահրավերի դեմ պայքարելու կայուն համակարգ ունենք»,- ասաց Լ. Թորոսյանը։
Ըստ զրուցակցի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այն պետությունները, որոնք չունեն վարակի աղբյուրներ՝ չղջիկների, կապիկների համապատասխան տեսակներ, սակայն վարակի աղբյուրը կարող է բերովի լինել՝ մարդկանց միջոցով, հրահանգավորված է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Էբոլայի ներթափանցման կանխարգելման ուղղությամբ։ Այդ պատճառով, դեռևս օգոստոսից, նախ արգելվել է կենդանիների ներկրումը Հայաստան, երկրորդ հերթին՝ սահմանակետերում և օդանավակայանում խստացվել է հսկողությունը, տեղադրվել են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս 2 մետր հեռավորությունից ախտորոշել տվյալ անձնավորությունը ջերմաստիճան ունի թե ոչ։ Այնուհետև լրացվում են հասցեական քարտեր, թե որտեղից է գալիս տվյալ անձնավորությունը, որտեղ է հանգրվանելու։
«Աշխատանքներ ենք տանում նաև այն գերատեսչությունների և կազմակերպոությունների հետ, որոնք ընդունում են օտարերկյա անձանց, որպեսզի բացառվեն վիրուսի հավանական աղբյուրի ներթափանցման ինչպես տեղական, այնպես էլ արտաքին հնարավորությունները»,-ասաց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ վերը նշված չղջիկների տեսակները Արցախում և Հայաստանում, ինչպես նաև հարակից տարածքներում չկան:
Անդրադառնալով բնակչության շրջանում շրջանառվող լուրերին, թե Էբոլայի վարակի աղբյուր կարող է հանդիսանալ նաև աֆրիկյան երկրներից մեր հանրապետություն ներկվող բանանը, Լ. Թորոսյանը բացառեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ ներմուծումից առաջ նախ իրականացվում է համապատասխան հսկողություն և ստուգում, որից հետո թույլատրվում է անհրաժեշտ խմբաքանակի մուտքը երկիր: Բացի այդ, Թորոսյանի հավաստմամբ, մրգատեսակը գտնվում է նաև ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո։
11.11.2014 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ