Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՀԿ. Նախկինում Էբոլայի դեմ պատվաստանյութ չի մշակվել՝ դեղագործական ընկերությունների անտարբերության պատճառով

ԱՀԿ. Նախկինում Էբոլայի դեմ պատվաստանյութ չի մշակվել՝ դեղագործական ընկերությունների անտարբերության պատճառով

Մինչեւ բոլորովին վերջերս Էբոլայի դեմ դեղամիջոցների եւ պատվաստանյութի մշակմանն ուղղված հետազոտութուններ չեն իրականացվել այն պատճառով, որ հիվանդությունն իր գոյության ողջ ընթացքում երբեք Աֆրիկայի աղքատ երկրների սահմանները չի լքել: Տեսակետը, The Daily Mail-ի վկայակոչմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Մարգարեթ Չենն է հայտնել:

 

«Գործնականում գիտահետազոտական աշխատանքների համար խթանիչների բացակայություն էր նկատվում: Շահույթով մոտիվացված ոլորտը ներդրումներ չէր իրականացնում այն շուկաներում, որոնք ցածր վճարողունակությամբ են բնորոշվում», - հայտարարել է Մարգարեթ Չենը՝ ելույթ ունենալով կազմակերպության աֆրիկյան տարածաշրջանային կոմիտեի՝ Բենինի Կոտոնու քաղաքում կայացած նիստին:  

 

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ նշել է, որ, ցավոք, վերջին տասնամյակներին ԱՀԿ երկու գլխավոր փաստարկներ անուշադրության են մատնվել, եւ այսօր աշխարհի բոլոր բնակիչներն իրենց հեռուստացույցների էկրանին դրա հետեւանքներն են տեսնում: Առաջին փաստարկը աղքատ երկրներում գործող առողջապահական համակարգերի ամրապնդման հրատապ անհրաժեշտությանն էր վերաբերում: Երկրորդը հարցի տեսքով էր՝ առ այն, թե ինչու, չնայած այն բանին, որ Էբոլան դեռեւս չորս տասնամյակ առաջ է հայտնվել, մինչ այժմ դրա դեմ որեւէ պատվաստանյութ կամ արդյունավետ դեղամիջոց չի մշակվել: 

 

Մարգարեթ Չենի համոզմամբ, պատվաստանյութի եւ դեղամիջոցների բացակայության պատճառն այն է, որ Էբոլան մինչեւ վերջերս Աֆրիկայի աղքատ երկրների սահմանները երբեք չէր լքել. այդ պայմաններում դեղագործական ընկերությունները շահույթի ստացման հեռանկարներ չեն տեսել: «Բայց հիմա արդեն խնդիրն ակնառու է դարձել բոլորի համար», - հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ