Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը հասել է առավելագույնի. ՄԱԿ. 1in.am

Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը հասել է առավելագույնի. ՄԱԿ. 1in.am

Ածխաթթու գազի, մեթանի և ազոտի օքսիդի խտությունը Երկրի մթնոլորտում ամբողջ պատմության մեջ հասել է առավելագույն մակարդակի՝ ասվում է Կլիմայի փոփոխությունների հարցերով միջկառավարական փորձագետների խմբի (IPCC) զեկույցում: Այս մասին գրում է France Presse-ը:

«Մարդու ազդեցությունը կլիմայական համակարգի վրա ակնհայտ է, մարդկային գործունեության հետևանքով ջերմոցային գազերի արտանետումների ներկայիս ցուցանիշները պատմության մեջ ամենաբարձրն են: Կլիմայական վերջին փոփոխությունները զգալիորեն ազդում են բնական համակարգերի վրա: Կլիմայի տաքացումն անվիճելի է»,- պարբերականը մեջբերում է IPCC-ի զեկույցը:

Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե ապագայում անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեն՝ կրճատելու ածխաթթու գազի արտանետումները, ապա, ըստ ամենայնի, տաքացումը կշարունակվի, իսկ 21-րդ դարի վերջին կարող է առաջացնել «լուրջ և անդառնալի հետևանքներ»:

Զեկույցում նշվում է, որ 1880-2010թթ. երկրի մակերևույթի ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճանով: Ծովի միջին մակարդակը 1901-2010թթ. բարձրացել է 19 սմ-ով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. dnevnik.bigmir.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ