Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ամենաարագ «շտապ օգնությունն» աշխատում է Դուբայում. tert.am

Ամենաարագ «շտապ օգնությունն» աշխատում է Դուբայում. tert.am

Դուբայի ոստիկանական բաժանմունքի սերը թանկարժեք մեքենաների հանդեպ հայտնի է բոլորին. ոստիկանության ավտոպարկում կա, օրինակ, Lamborghini Aventador, Bugatti Veyron և Aston Martin One-77։

 

Նույն կերպ է նաև էմիրության շտապ օգնության ծառայությունը, գրում է Вести-ն։

 

Դուբայի բժիշկներն այժմ ունեն Lotus Evora սպորտային մեքենա։ Բնականաբար, փոքր երկտեղանոց մեքենան չի կարող օգտագործվել հիվանդների արագ տեղափոխման համար։ Սակայն նման մեքենայով բժշկական ավտոպարկը համալրելու նախաձեռնողները նրա համար այլ նշանակություն են գտել։

 

Վստահեցվում է, որ Lotus Evora-ի բեռնախցիկը բավարար է անհրաժեշտ բժշկական սարքավորումներն արագ դեպքի վայր հասցնելու համար։ Բացի այդ, այս մեքենաները թույլ կտան կրկնակի կրճատել կանչերին արձագանքելու ժամանակը։ Այժմ այդ ժամանակը կազմում է միջինը 8 րոպե։ Հայտնի է նաև, որ այս մեքենաների վարորդները կանցնեն հատուկ պատրաստության կուրսեր։

 

Բացի Lotus Evora-ից, Դուբայի բժիշկներն ունեն 2 Ford Mustang, իսկ ապագայում ավտոպարկը կհամալրվի նաև Chevrolet Corvette մեքենայով։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ