Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՄՆ ռազմական բժիշկները գրանցել են Google Glass-ից կախվածության առաջին դեպքը. 1in.am

ԱՄՆ ռազմական բժիշկները գրանցել են Google Glass-ից կախվածության առաջին դեպքը. 1in.am

Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա նահանգ) բժիշկները հայտնաբերել են Google Glass բարձրտեխնոլոգիական սարքից կախվածության առաջին դեպքը: Substance Abuse and Recovery (SARP) ռազմածովային վերականգնողական կենտրոնի բժիշկները գրանցել են սարքից կախվածություն ԱՄՆ ռազմածովային ուժերի 31-ամյա սպայի մոտ, ով մինչ այդ կլինիկա էր ընդունվել ալկոհոլային կախվածության պատճառով:

 

Պարզվել է, որ մինչ հոսպիտալացումը հիվանդն ինտերնետ սարքը օգտագործել է օրական 18 ժամ: Առանց սարքի գտնվելիս նա ամբողջ ժամանակ ձեռքն ակամա տանում էր դեպի աջ աչքը՝ փորձելով միացնել իր հրաշք ակնոցը:

 

Տղամարդու մոտ ախտորոշվել է Google Glass-ի չափազանց շատ օգտագործում՝ հայտնում է RT կայքը:

 

Նշվում է, որ առանց ակնոցի նա գտնվել է թմրանյութից կախվածություն ունեցողի վիճակում՝ եղել է նյարդային ու ճնշված:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ