Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ֆրանսիայում դեղագործները բողոքում են սուպերմարկետներում դեղերի վաճառքի դեմ. 1in.am

Ֆրանսիայում դեղագործները բողոքում են սուպերմարկետներում դեղերի վաճառքի դեմ. 1in.am

Ֆրանսիայում դեղատների աշխատակիցները զանգվածային գործադուլեր են իրականացնում: Նրանք դեմ են կառավարության նախագծին, որը թույլ է տալիս խոշոր առևտրական ցանցերին ազատ վաճառել մի շարք դեղորայք:

 

Բողոքի ակցիայի պատճառով երկրի տարածքում փակվել է դեղատների 87 տոկոսը, խոշոր քաղաքներում տեղի են ունենում դեղագործների և բժիշկների զանգվածային հանրահավաքներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:

 

Կառավարությունը բացատրում է, որ նորամուծությունների նպատակը «տնտեսական աճի խթանումն է»:

 

Ցուցարարները վստահ են, որ դա կսպանի «մեկ քայլ հեռավորության վրա գտնվող դեղատներին»:

 

Օրվա կեսին դեղագործները միացել են ատամնաբույժների, կենսաբանների խմբերին, ովքեր ևս բողոքարկում են նոր օրինագծի դեմ: Նրանք միասին հավաքվել են Բերսիի ափին գտնվող տնտեսական բլոկի գլխավոր գերատեսչությունների պատերի մոտ, որտեղ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններն են գտնվում: Ցույցին մոտավորապես 2.5 հազար մարդ է մասնակցել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. retail-loyalty.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ