Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Աշխարհում Էբոլայով հիվանդների թիվն առաջիկա ամիսներին կարող է ավելանալ 100 անգամ. CDC. artsakhpress.am

Աշխարհում Էբոլայով հիվանդների թիվն առաջիկա ամիսներին կարող է ավելանալ 100 անգամ. CDC. artsakhpress.am

Աշխարհում Էբոլայով վարակվածների թիվն առաջիկա 4 ամիսներին կարող է ավելանալ ավելի քան 100 անգամ՝ հասնելով մոտ 550.000-ի, հայտնում է Взгляд-ը՝ հղելով ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելիչ կենտրոնին (CDC):

 

CDC-ի զեկույցը, որտեղ կհրապարակվի համապատասխան վիճակագրությունը, կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ: 

 

Դրանում նշվում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն մահացու վիրուսի դեմ, ապա վարակվածների թիվն առաջիկա ամիսներին հարյուր հազարների կհասնի:

 

«Ներկայում CDC-ն ակտիվորեն աշխատում է մի գործիքի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի մոդելավորել տարբեր սցենարներ: Կենտրոնը հույս ունի այդ ինտերակտիվ գործիքը և դրա կիրառման հրահանգները ներկայացնել արդեն մոտ ապագայում»,-ասել է CDC-ի պաշտոնական ներկայացուցիչ Բարբարա Ռեյնոլդսը:

 

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել էր, որ համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայում բռնկված հիվանդության պատճառով մահացել է 2.105 մարդ, ևս մոտ 4.000 մարդ վարակակիր է:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. givzdorov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ