Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Երկիր մոլորակի օզոնային շերտը կվերականգնվի մինչև դարի կեսը. ՄԱԿ. tert.am

Երկիր մոլորակի օզոնային շերտը կվերականգնվի մինչև դարի կեսը. ՄԱԿ. tert.am

Մի շարք քիմիական նյութերից հրաժարվելու դեպքում առաջիկա տասնամյակներում տեղի կունենա Երկրի օզոնային շերտի վերականգնում, գրում է korrespondent.net-ը: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետազոտության համաձայն՝ գիտնականներն առաջին անգամ օզոնային շերտի վերականգնում են արձանագրել: Եվ մինչև դարի կեսը շերտը կվերականգնվի:

 

Նշված ձեռքբերումը հնարավոր է դարձել 1987-ի Մոնրեալի արձանագրության շնորհիվ, որը համարվում է օզոնային շերտի պաշտպանությանն ուղղված ամենաարդյունավետ միջազգային փաստաթուղթը: Դրանով հնարավոր էր դարձել 100 տեսակ քիմիական նյութերի կիրառման արգելումը: Օզոնային շերտը Երկիրը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, որն իր հերթին մի շարք ուռուցքային հիվանդությունների հիմնական պատճառն է:

 

ՄԱԿ-ում կարծում են, որ մինչև 2030-ը Մոնրեալի արձանագրությունը կօգնի կանխել մաշկի քաղցկեղի երկու միլիոն դեպք: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ