Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Google-ը մոտ 1 մլրդ դոլար կներդնի քաղցկեղի դեմ պայքարում. 1in.am

Google-ը մոտ 1 մլրդ դոլար կներդնի քաղցկեղի դեմ պայքարում. 1in.am

Calico ընկերությունը, որը Google ամերիկյան համացանցային կորպորացիայի ստորաբաժանում է և մասնագիտացած է կենսատեխնոլոգիաների ուղղությամբ, պայմանավորվել է AbbVie կենսադեղագործական ընկերության հետ տարիքային հիվանդությունների բուժման մեթոդների հետազոտման ու մշակման ոլորտում համագործակցության մասին: Այս մասին գրում է The New York Times-ը:

Հաղորդվում է, որ խոսքը քաղցկեղի և նյարդադեգեներատիվ շեղումների բուժման մասին է:

Համագործակցության պայմաններով՝ սկզբնական փուլում նախագծի ֆինանսական աջակցությունը յուրաքանչյուր կողմից կկազմի 250 մլն դոլար, ապագայում ընկերությունները նախագծում կներդնեն ևս 500-ական մլն դոլար:

Calico-ն կկիրառի իր մշակումները դեղերի ստեղծման համար, իսկ AbbVie-ն աջակցություն կցուցաբերի հետազոտությունների և մշակումների ոլորտոմ, ինչպես նաև կօգնի դեղանյութը շուկա դուրս բերելու հարցում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. linkedin.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ