Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ՀՀ ԱՆ. Իրականացվում են զարգացմանը միտված փոփոխություններ

ՀՀ ԱՆ. Իրականացվում են զարգացմանը միտված փոփոխություններ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ուղեկցությամբ  ծանոթացավ  շինարարական աշխատանքների ընթացքին: 

 

2013 թվականին մեկնարկած աշխատանքների ավատից հետո ինստիտուտը կհամալրվի նոր մասնաշենքով, որտեղ  կկազմակերպվի 5-6 նոր բաժանմունք, այդ թվում` մանկական կուրության կանխարգելման գերազանցության առաջին կենտրոնը:  Շուրջ երկու տարի տևած նախապատրաստական մանրակրկիտ աշխատանքից հետո այցելուների համար կենտրոնն իր դռները կբացի ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին:


«Գերազանցության կենտրոնը կգործի  Երևանի Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, գինեկոլոգիայի և մանկաբարձության ինստիտուտի շենքում: Կենտրոնի առաքելությունը  մանկական կուրության կանխարգելումն ու անհասության ռետինոպաթիա  հիվանդության դեմ պայքարն է»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Նրա խոսքով` ինստիտուտում լայն թափով  իրականացվող  շինարարական աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թվականի վերջին: Շինարարությունն իրականացվում է  բացառապես ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին` առանց հավելյալ օժանդակության:


Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը  հանրապետության ծննդօգնություն իրականացնող ամենամեծ հիմնարկներից մեկն է, որտեղ մատուցվում է  մանկաբարձա-գինեկոլոգիական համալիր ծառայություն` սպասարկելով ողջ հանրապետության ազգաբնակչությանը, հատկապես՝ մարզերից ուղեգրված ծանր դեպքերը:

Առաջիկայում ինստիտուտում նախատեսվում է ընդլայնել և արդիականացնել անհաս և ցածր քաշով ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող նորածինների բաժանմունքը, մասնավորապես`  նրանց տեսողության հետազոտության ներդրումը, ներգանգային արյունազեղումների ժամանակին ախտորոշումը, որի համար կառուցվում է կից բաժանմունք։


Նախատեսվում է նաև բոլոր ծննդաբերությունների և ծննդկանների համար ունենալ անհատական հիվանդասենյակներ, ինչպես նաև արդիական պայմաններ խնամողների համար։


Նախարարը բարձր գնահատեց ինստիտուտի զարգացմանը միտված փոփոխությունները:


Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ  իր ղեկավարած կառույցում իրականացվող բոլոր բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են մեր երկրում պերինատալ ծառայության զարգացմանը:


«Այլ ծառայություններ մենք միտումնավոր չենք ներդրել՝ բուժանձնակազմի ողջ ներուժը պերինատալ ծառայությունների իրականացման վրա կենտրոնացնելու նպատակով»,- ասաց տնօրենը:
 
Նախարարն առաջարկեց  ստեղծել  արագ արձագանքման հատուկ խմբեր, որոնք  հնարավորություն կտան հեռակապի միջոցով մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով Երևանում և մարզերում  անգամ ամենադժվարին իրավիճակներում ապահովել մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու օպերատիվությունը:


Ինստիտուտի ծննդաբերական բաժանմունքում տարեկան արձանագրվում է մոտ 3 հազար ծննդաբերություն։ Այստեղ առաջատար տեխնոլոգիաներով ցուցաբերվում է ժամանակակից մանկաբարձական օգնություն: Բարձր որակավորում ունեցող բժիշկների թիմը` մանկաբարձ-գինեկոլոգները, անեսթեզիոլոգները, նեոնատոլոգները` տիրապետելով անհետաձգելի օգնության բոլոր մեթոդներին, շուրջօրյա
օգնություն է ցուցաբերում:


Այցի շրջանակում նախարարը շրջեց բաժանմունքներով, ծանոթացավ շենքային և նյութատեխնիկական պայմաններին, զրուցեց հիվանդների հետ:


Նույն օրը Արմեն Մուրադյանն այցելեց նաև ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Տնօրեն Նորայր Դավիդյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ գերմանացի մասնագետների կողմից նվիրաբերված սարքավորումներին:


Կենտրոնն զբաղվում է բժշկական ռադիոլոգիայի, ռադիոկենսաբանության, ճառագայթային հիգիենայի և ճառագայթային էկոլոգիայի ակտուալ խնդիրներով: Կիրառելով ժամանակակից հետազոտության մեթոդները` բարձրակարգ մասնագետներն իրականացնում են ընդհանուր և տեղական ճառագայթային վնասնածքներ ունեցող հիվանդների, այդ թվում` Չեռնոբիլի ԱԷԿ-ի և ճառագայթային այլ վթարների հետևանքների վերացմանը մասնակցած անձանց ախտորոշում, բուժում և վերականգնում:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ