Հրատապ թեմա Աշխարհում
Գիտնականները նոր բուժամիջոց են հայտնաբերել՝ Էբոլայի հետագա բռնկումների դեմ: . med.news.am
Էբոլա անունը ստացած արյունահոսական տենդը մարդու իմունային արձագանքն ապաակտիվացնելու ընդունակությամբ է օժտված: Բայց, ինչպես Օբորնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պնդում, լաբորատոր փորձարկումների արդյունքում վիրուսի ազդեցությունը չեզոքացնող, ավելի ճիշտ՝ իմունային արձագանքը վերաակտիվացնող միջոց է հայտնաբերվել:
Խոսքը բավականին փոքր չափեր ունեցող՝ WY3161 լաբորատոր անունը ստացած մոլեկուլի մասին է: Կապիկների վրա իրականացված փորձարկումների ընթացքում այն ապահովել է իմուն համակարգի արձագանքի խթանումը:
-Հետագա հետազոտությունների արդյունքներում հույս ունենք վիրուսի՝ իմունային արձագանքն անջատող մեխանիզմները բացահայտել, ինչը շոշափելի օժանդակություն կցուցաբերի՝ դեռեւս մշակման փուլում գտնվող բուժամիջոցը վերջնական տեսքի բերելու գործում, - նշել է հետազոտության հեղինակ Ստյուարտ Շնելերը:
Հետազոտական խմբի անդամները մտադիր են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ աշխատանքի արդյունքները ընթացիկ ամսվա վերջին օրերին Bioorganic & Medicinal Chemistry ամսագրում հրապարակել:
Քանի որ WY3161-ը դեռեւս մշակման եւ փորձարկումների վաղ փուլում է գտնվում, այն չի կարող ներկայումս Էբոլայով հիվանդ բնակչության նկատմամբ կիրառվել: Սակայն հետագա բռնկումների դեպքում այն ամենաարդյունավետ բուժամիջոցը դառնալու հավակնություն ունի:
Արյունահոսական տենդի դեմ սեղմ ժամկետներում պայքարի տեսանկյունից ամենախոստումնալիցը դեռևս, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում՝ Սան Դիեգոյում գործող դեղագործական ընկերություններից մեկի՝ Mapp Biopharmaceutical Inc.-ի կողմից ներկայացված ZMapp պատվաստանյութն է համարվում, որի շիճուկը երեք տիպի, հատուկ զտում անցած հակամարմիններից է ստացվել:
-Այդ մոնոկլոնալ համակարմինները երեք տարբեր եղանակներով են աշխատում: Առաջինը վիրուսի գլխից է բռնում: Այն տագնապի ազդանշան է ուղարկում իմունային համակարգին՝ օրգանիզմ ներթափանցած օտարածին մարմինների մասին եւ բերում վիրուսի կամ վարակված բջջի ոչնչացմանը: Մյուս երկուսը դեպի վիրուսային մակերեսի մոլեկուլներն են ձգտում` ենթադրելով վարակի արգելափակում և հիվանդության չեզոքացում, - FoxNews-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել է Սքիփսի հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Էրիկա Օլլման Սաֆիրը:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակված երկու ամերիկացի միսիոներները՝ դոկտոր Քենթ Բրենթլին եւ բուժքույր Նենսի Րայթբոլը ZMapp-ի ներարկում էին ստացել: Նրանք դեռևս Ատլանտայի Էմորի համալսարանական հիվանդանոցի մեկուսարանում են գտնվում: Վերջին տեղեկությունների համաձայն, նրանց առողջական վիճակը բարելավման նշաններ է ցուցաբերում, թեև վաղ է պնդել, թե ապաքինման մեջ պատվաստանյութը որևէ դերակատարում ունի:
08.08.2014 Կարդացեք նաև
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...
19.03.2025
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
25.10.2024
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
25.09.2024
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
01.08.2024
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
20.02.2024
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
26.01.2024
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
16.01.2024
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
28.11.2023
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
26.10.2023
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
26.07.2023
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
24.07.2023
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
01.06.2023
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ