Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ՄԱԿ. ՁԻԱՀ-ի տարածումը կարող է դադարեցվել մինչեւ 2030թ. tert.am

ՄԱԿ. ՁԻԱՀ-ի տարածումը կարող է դադարեցվել մինչեւ 2030թ. tert.am

Մարդու իմունային անբավարարության վիրուսի տարածման տեմպերը նվազում են։ Դա հույս է ներշնչում մասնագետներին, որ մինչեւ 2030թ. կհաջողվի այդ հիվանդությունը վերցնել հսկողության տակ, և, վերջապես, մարդկությունը կկարողանա վերջ դնել դրա տարածմանը։

 

Նման կանխատեսում է արձանագրվել ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միացյալ ծրագրի փորձագետների ներկայացրած զեկույցում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Թեև գոյություն ունեն հիվանդության տարածումը կանխող արդյունավետ միջոցներ, միևնույնն է, մասնագետները վստահ են, որ այժմ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

«Այժմ առավել, քան երբևէ, մեծ են շանսերը, որ հնարավոր կլինի կանգնեցնել ՄԻԱՎ-ը։ Այնուամենայնիվ, սովորական և փորձված մեթոդները կարող են բավարար չլինել համաճարակը հաղթահարելու համար»,- նշվում է զեկույցում։

ՁԻԱՀ-ի վիրուսը 1980-ականներին տարածվելուց ի վեր խլել է 39 մլն մարդու կյանք՝ 78 մլն հիվանդներից։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. baursak.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ