Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

1,6 մլրդ եվրո. գիտնականները սպառնում են բոյկոտել աշխարհի ամենաթանկ գիտական նախագծերից մեկը. tert.am

1,6 մլրդ եվրո. գիտնականները սպառնում են բոյկոտել աշխարհի ամենաթանկ գիտական նախագծերից մեկը. tert.am

Աշխարհի 100-ից ավելի առաջատար գիտնական սպառնում է բոյկոտել 1,6 մլրդ եվրո արժողությամբ Human Brain Project գիտական նախագիծը, որն իր տեսակի մեջ ամենաթանկն է ու միտված է բացահայտել մարդկային ուղեղի առեղծվածները։

Ինչպես նշում է The Guardian-ը, Եվրոպական հանձնաժողովի նախագիծը, որի իրականացումը տևելու է 10 տարի, նյարդակենսաբանության ոլորտի ամենահավակնոտ նախաձեռնություններից է. այն խոստանում է վերստեղծել մարդկային ուղեղի լիարժեք գործող մոդելը։ Ըստ գիտնականների, դա թույլ կտա բուժել ներկայում անբուժելի համարվող հիվանդությունները, ինչպես նաև ստեղծել իրոք խելացի մեքենաներ։

Այս հետազոտական նախագծի շրջանակներում աշխատում է 100-ից ավելի նյարդակենսաբան, բժիշկ, ռոբոտատեխնիկայի բնագավառի մասնագետ՝ Եվրոպական միության 26 երկրից ու 80 գիտական կենտրոնից։ Սակայն այժմ նախագիծը ճգնաժամում է հայտնվել, քանի որ գիտնականների մեծ մասը կարծում է, որ Human Brain Project-ը դատապարտված նախագիծ է ու ահռելի գումարների վատնման օբյեկտ։ Նրանց կարծիքով, խնդիրներն առաջանում են կազմակերպչական սխալ աշխատանքի հետևանքով։

Եվրոպական հանձնաժողովին ուղղված բաց նամակում 130-ից ավելի գիտնական նախազգուշացրել է, որ անհրաժեշտ փոփոխություններ չկատարելու դեպքում իրենք կբոյկոտեն նախագիծը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ