Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Քաղցկեղի թերապիայի բարձր գինը թույլ չի տալիս արդյունավետ բուժում իրականացնել. tert.am

Քաղցկեղի թերապիայի բարձր գինը թույլ չի տալիս արդյունավետ բուժում իրականացնել. tert.am

Քաղցկեղի բուժման նոր հեղափոխական դեղամիջոցը վաճառվում է աստղաբաշխական թվերով, որն էլ բարդացնում է և′ հիվանդների, և′ ապահովագրական ընկերությունների կյանքը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով DDDmag.com-ին:

 

Շատ քիչ մարդիկ կգտնվեն, ովքեր կկարողանան իրենց թույլ տալ քաղցկեղի բուժման ամբողջական կուրս անցնել, այնինչ նման թերապիան կարող էր առավելագույնս արդյունավետ լինել:

 

Անցյալ տարի ամբողջ աշխարհում հակաքաղցկեղային դեղամիջոցների վրա 91 միլիարդ դոլար է ծախսվել (2008 թ.-ին՝ 71 մլրդ, իսկ 10 տարի առաջ՝ 37 մլրդ դոլար):

 

Այսինքն՝ ծախսերն արագընթաց աճ են արձանագրում: Մասնագետների հաշվարկով՝ հաջորդ տարի այն կհասնի 100 մլրդ դոլարի: 

 

ԱՄՆ-ում ամենաթանկը Bristol Myers-Squibb Co. ընկերության Yervoy դեղամիջոցն է, որի մեկ կուրսը 117.648 դոլար կարժենա (ամենաթանկ դեղամիջոցները սովորաբար ուղղված են քաղցկեղի հազվագյուտ տեսակների բուժմանը):

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. aif.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ